Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Թե ինչպես են մսխվել գումարներն օրենք խախտելով

SOCIETY

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեղեկություն և լուսանկարներ, որով պարզ է դառնում, որ, օրինակ՝ 2017 թվականին վճարված 287 միլիոն դրամի չափով պարգևավճարներին վերաբերող 12 կարգադրություն պարզապես չի հրապարակվել, կամ, այլ կերպ ասած, կեղծվել է:

«Ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է: Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տես՝ լուսանկարներում)»,- գրել է Կարապետյանն իր գրառման մեջ:

Լուսանկարների թեթև ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նույն ամիս-ամսաթվով ու նույն համարով երկու հրամանների բովանդակություններն իրար հետ որևէ կապ չունեն: Եվ եթե մեկով նախկին քաղաքապետի կարգադրությամբ, օրինակ, նոյեմբեր ամսին քաղաքապետարանի աշխատակիցները բարեխիղճ աշխատելու համար պարգևատրվել են, հետաքրքիր է, որ դրա չափի մասին որևէ տեղկություն չկա: Իսկ նույն ամսաթվով ու համարով մեկ այլ կարգադրություն, որը տրամաբանորեն պետք է որ նախորդի բովանդակության շարունակությունը լիներ, գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին է:

Նույն պատկերն է, նախորդ քաղաքապետի՝ 2017 թվականի հունիս, օգոստոս, հունվար ամիսներին ստորագրած կարգադրագրերի դեպքում: Եվ հետաքրքիր է, որ այն ժամանակ որևէ մեկի մտքով էլ չի անցել հարցնել, ստուգել, հետաքննել, թե երևանցիների հարկերից գոյացած բյուջեի փողերն ինչու են ամենամսյա կտրվածքով անհասցե վատնվում, կատարված ո՞ր փայլուն աշխատանքի համար:

Իսկ հիմա էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար պարգևավճարների թեման շատերը ծամոն են սարքել ու գցել են ժողովրդի օրակարգ:

Այստեղ, իհարկե, իրենց մեղքի բաժինն ունեն նոր իշխանությունները, քանի որ բոլոր գերատեսչությունները չէ, որ հասարակության հետ թափանցիկ են աշխատում, ներկայացնում, թե նախկին իշխանավորներն ընդհանրապես ի՞նչ գործարքներ են կնքել, ինչե՞ր են արել, գործարքներից ինչքա՞նն է գրպանվել և այլն: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի դեպքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, եթե ցանկանա, կարող է այսօրինակ հարցերի վրա բավականին լույս սփռել:

Եվ վերջապես ժամանակն է ժողովրդին բացատրելու, թե ինչպե՞ս է եղել, որ նախորդ իշխանությունների կողմից պետության ու ժողովրդի վզին 7 միլիարդ դոլարի պարտքի պարտավորություն է փաթաթվել, որի պատճառով դեռևս չծնված երեխաներն անգամ պետք է այդ պարտքերը վերադարձնեն: Բայց այդ մասին, չգիտես ինչու, որևէ մեկը աղմուկ աղաղակ չի բարձրացնում: Եվ եթե նախորդ իշխանությունները փողերը կերել են ու «փախել են հայ դե Փարիզ», ապա նոր իշխանությունները պարտավոր են ոլորտ առ ոլորտ գնահատական տալու իրենց նախորդների աշխատանքին:

Հակառակ դեպքում ամեն քայլափոխի կընկնեն նախորդների լարած ծուղակն ու երկրի առջև ծառացած հարցերը լուծելու փոխարեն, կսկսեն նախկինների սադդրանքներին պատասխանել: Ժամանակն է, որ նոր իշխանություններն իրերն իրենց անուններով կոչեն ու դրանք բացահայտելով զբաղվեն, ոչ թե նախկինների կերածը «մարսել տալով» կամ թաքցնելով: Այդ դեպքում մի կողմից արդարությունը կվերականգնվի, մյուս կողմից մարդկանց իրազեկվածության աստիճանը կբարձրանա: Իսկ դրանից հետո թող քարն առաջինը նետեն նրանք, ովքեր համարում են, որ իրենք մեղավոր չեն:

Нет описания фото.

На данном изображении может находиться: текст

Нет описания фото.

На данном изображении может находиться: текст

На данном изображении может находиться: текст

На данном изображении может находиться: текст

 

 

 

Արմինե Գրիգորյան

 

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns