«Պարտեզ» ռեստորանում զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ
SOCIETYԱբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։ Վերջինս Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1995 թ., եւ կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ զինված միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ հրազեն կիրառած անձանց ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



