Այդպես էլ չտեսանք Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը. Էդուարդ Շարմազանով
SOCIETYՆիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունն այդպես էլ չտեսանք: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը
Նրա խոսքով՝ իշխանությունների պոպուլիստական քաղաքականության հետեւանքով այսօր անկում է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում, իսկ ամենը, ինչ դեռ մնացել է, միայն նախորդ իշխանությունների ջանքերի արդյունքն է: «Այն ձեռնարկությունները, որոնց բացմանը ցուցադրաբար գնում է երկրի բարձրագույն ղեկավարությունը, նախագծեր են, որոնք մշակվել են դեռեւս մեր քաղաքական ուժի կառավարման տարիներին»,- հիշեցրեց նա:
Շարմազանովը շեշտեց, որ 2019 թվականին նախանշված 4,9 տոկոս տնտեսական աճն անհնար է հեղափոխական ցատկ համարել, ինչպես եւ կրճատված ներդրումները: «Իշխանությունները մեզնից ժառանգություն են ստացել տնտեսության 9,7 տոկոս աճ: Եթե դրամական արտահայտությամբ ներդրումների չափը տարեկան կազմում էր 100 մլն դոլարից ավելի, ապա այսօր այս ցուցաիշները, պաշտոնական տեղեկություններով, 77 մլն դոլարից մի փոքր են ավելի: Երբ Փաշինյանը հանրահավաքներին ելույթներ էր ունենում, ասում էր, որ գյուղացիները շուտով իրենց արտադրանքը կարտահանեն բարձր գներով, սակայն այսօր գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 1,8 տոկոս»,- պարզաբանեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:



