Արմեն Գևորգյանը չի կալանավորվի. Վերաքննիչը մերժեց Դատախազության բողոքը
SOCIETYՎերաքննիչ դատարանը հրապարակեց 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
Դատարանը բողոքը մերժել է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը. «Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և երկու կողմերի վերաքննիչ բողոքները մերժեց, այդ թվում՝ պաշտպանական կողմի»:
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։



