ՏՏ ոլորտի մասնագետները ինովացիոն էկոհամակարգի ձևավորման ուղիներն են հստակեցնում
POLITICSԲիզնես-ինովացիոն համաժողովը լավ առիթ է Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման հեռանկարներն ու ուղղությունները մատնանշելու և նոր առաջարկներ ու գաղափարներ առաջարկելու գործում: Դիլիջանում նոյեմբերին 13-ին մեկնարկած Բիզնես-ինովացիոն 3-րդ համաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիե լյանը: «Կառավարության անունից ողջունում եմ Բիզնես-ինովացիոն համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին: Ինովացիոն էկոհամակարգի ձևավորման ճանապարհին չեն կարող լինել պատրաստի լուծումներ, հետևաբար, միայն արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը բավարար չէ: Անհրաժեշտ է, հաշվի առնելով մեր ուժեղ ու թույլ կողմերը, քննարկումների միջոցով հասկանալ այս կամ այն գործիքի կիրառման հնարավորությունները»,-նշեց Վաչե Գաբրիելյան ը` մասնակիցներին կոչ անելով ակտիվորեն ներգրավվել արծարծվող խնդիրների քննարկմանը, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսությունում այլընտրանք չունի: Փոխվարչապետը հատկապես կարևորեց մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը համաժողովին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծումները տնտեսության մեջ կիրառելու հարցերին ուղղված Բիզնես ինովացիոն 3-րդ համաժողովը, որն անցկացվում է նոյեմբերի 13-14-ը, կրում է «Հայաստանը 2018-ին 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը:
Երկօրյա համաժողովի հիմնական խոսնակներն են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում` Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը, ով նաև Իսրայելի Start AU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:
Ինովացիոն համաժողովն ավանդաբար անցկացվում է Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։
3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն համաժողովն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի գլխավոր հովանավորն է Bet Construct ընկերությունը:



