Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Առաջ դատավորներին ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա՝ ուղիղ եթերից. Մանվել Գրիգորյանի պաշտպան

SOCIETY

NEWS.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Կան սկզբունքային մոտեցումներ, քանի որ այս պահի դրությամբ տեսնում ենք ներպետական ատյանի անարդյունավետությունը։ Այն  վերջնականապես չենք սպառել, սպառելուց հետո ավելի հստակ կարող եմ պատասխանել։ Ներկա պահին չեմ կարող նաեւ բացառել , որ կդիմենք»,–նշեց նա։ 

Պաշտպանի խոսքով՝ ինքը կողմ է ՄԻԵԴ դիմելուն, Մանվել Գրիգորյանն է դեմ. «Հայցը պարտադիր չէ, որ  կոչվի «Մանվել Գրիգորյանը՝ ընդդեմ Հայաստանի», որովհետեւ դրան դեմ է հենց Մանվել Գրիգորյանը, բայց իրավունքի պաշտպանության առումով, պաշտպանության իրավունքի խախտման առումով, արդար դատաքննություն իրավունքի խախտման առումով կարծում եմ, որ պետք է եւ անհրաժեշտ է դիմել, բայց դա իմ՝ պաշտպանի կարծիքն է»։

Հարցին՝ Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշումը ինչ–որ ազդեցություն ունեցե՞լ է ՄԻԵԴ դիմելու որոշման վրա, փաստաբանը բացասական պատասխանեց. «Մենք ավելի շուտ էինք բարձրաձայնել առողջության հետ կապված հարցերը, դա կլինի վերջին հարցը, որով Մանվել Գրիգորյանին կհաջողվի մեզ համոզել դիմել կամ չդիմել։ Ես ինքս ինձ համար այդ որոշումը կայացրել եմ, քանի որ ակնհայտ ականատես եք եղել, թե ինչպես է նախագահող դատավորը փողոցի ճնշումների տակ որոշում կայացնում»։

Արսեն Մկրտչյանը նշեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ակնհայտ վատթարանում է. «Հաճախ մեզ ասում են, թե եթե Մանվել Գրիգորյանի առողջությունը շատ վատ է,  ինչո՞ւ նա գամված չէ անկողնուն։ Ես կհակադարձեմ, որ լրագրողը (Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը–խմբ.), որը հացադուլի մեջ մահացավ Նուբարաշեն ՔԿՀ–ում, նրա մասին էլ երբեք չեն ասել, որ անկողնուն գամված է եղել։ Պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական քաղաքացու նկատմամբ,  պետք է մի քիչ ավելի բարձր գնահատել մարդկային կյանքը, հատկապես եթե այդ մարդը իր կյանքը նվիրել է հայրենիքին ու հայրենիքը պաշտպանելուն»։

Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգում մնացել են «վերջին մոհիկանները՝ 1-2 անկախ դատավորներ, լավագույն դեպքում 10–ը չեն գերազանցում, եթե թվարկեմ անուններ»։

Նրա կարծիքով՝  եթե նախկինում դատավորներին ցուցումները տրվում էին անմիջապես Բաղրամյան 26-ից, ապա դատավորների գործը այժմ ավելի բարդ է. «Մեծ հաշվով նախորդ իշխանությունների օրոք իշխանությանը հաճոյանալու որոշումների միտումը շարունակվում է մինչեւ օրս, ուղղակի փոխվել է մեթոդը. առաջ ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա դատավորների գործը բարդացել է։ Այժմ նրանք ստիպված են հետեւել ուղիղ եթերներին, որ հասկանան՝ ինչն է դուր գալիս գործող իշխանություններին եւ որ որոշումը կարող է դուր չգալ, դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելը»,–հավելեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միեւնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Դեռեւս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ եւ շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League