Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Վաչե Թովմասյանը՝ «Քարե դարդ» սիթքոմի, «Վիտամին ակումբի» հետագա գործունեության և ընտանիքի մասին

PHOTO

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Վիտամինցի» Վաչե Թովմասյանը, ում հեռուստադիտողը շատ շուտով կտեսնի «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» սիթքոմի շրջանակներում, ինչի մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է:

-Վաչե, շուտով Ձեզ տեսնելու ենք նոր ձեւաչափում, մի փոքր կպատմե՞ք սիթքոմում ներգրավելու առաջարկի եւ ընթացիկ աշխատանքների մասին:

-  Այո, շուտով «ATV» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի Վարդան Հակոբյանի ռեժիսորությամբ «Քարե դարդ» սիթքոմը, որտեղ նկարահանվելու առաջարկ ստացա նաեւ ես, հենց իմ կերպարի շուրջ էլ պետք է զարգանան սիթքոմի իրադարձությունները: Սիթքոմի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ իմ կերպարը՝ Մոսոն, պարտատերերից փախչելու նպատակով իր ընկերոջ՝ դեռ լիարժեք չկառուցված ժամանակի մեքենայով պատահաբար հայտնվում է քարե դարում, որտեղ ապրում է հնադարյան մի ցեղ, ում համար անսովոր է տեսնել մի մարդու, ով իրենց նման չէ, դրանից էլ այդ մարդկանց առօրյան ամբողջությամբ խառնվում է իրար, բնականաբար, Մոսոյի համար եւս խիստ անսովոր է հայտնվել քարե դարում: Նոր սիթքոմը իսկապես հետաքրքիր թեմատիկա ունի, ես վստահ եմ, որ ամեն սերիայի հետ, երբ իրադարձությունները զարգանան, հեռուստադիտողը էլ ավելի կսիրի այն, քանի որ «Քարե դարդը» իսկապես շատ հաճելի հումոր է ներկայացնելու:

-Վաչե, սիթքոմի ֆոտոշարքից կարելի է եզրակացնել, որ Ձեր հերոսը «Վիտամին ակումբում» մեզ հանդիպած եւ կրկին Ձեր մարմնավորած հերոսների շարքից է լինելու:

-    Շատ լավ է, որ կարողացել ենք մեր ֆոտոշարքը այդքան խոսուն դարձնել, նշանակում է կարողացել ենք հեռուստադիտողին նախապես հասցնել մեր միտքը: Այո, կերպարս որոշ իմաստով հեռուստադիտողին ծանոթ է. նա մի տղա է, ով ունի շատ պարտքեր, ունի իր ընդգծված բնավորությունը, որը հաճախ բավականին գրոտեսքային եւ ծիծաղաշարժ է:

-Գիտեմ, որ «Քարե դարդ» սիթքոմի սցենարի հեղինակներից մեկն էլ դուք եք, հետաքրքիր է՝ այս ուղղությամբ որպես սցենարիստ Ձեր մեկնաբանությունը նոր սիթքոմի վերաբերյալ:

-  Այո, քանի որ ես նաեւ սցենարիստ եմ, ինքս էլ ցանկացա ներգրավված լինել սցենարական աշխատանքներում: Միաժամանակ, պետք է նշեմ, որ սցենարական աշխատանքներում իմ մասնակցությունը կունենամ միայն սկզբնական շրջանում, քանի որ սցենարիստներ Վան Գրիգորյանն ու Գրիգոր Գեւորգյանը իրենց աշխատանքը շատ լավ են իրականացնում: Նրանք իսկապես շատ տաղանդավոր են եւ փորձառու, ուստի վստահաբար հետաքրքիր եւ ծիծաղաշարժ հումորն ապահոված կլինի, դե իսկ մենք՝ դերասաններս, էլ մեր իմպրովիզներով կփորձենք լրացնել եւ համեմել ներկայացվող հումորը:

-Վաչե, վերջին  շրջանում հայկական հեռուստաեթերում բավականին շատացել են սիթքոմները, արդյունքում ստեղծվում է մրցակցություն, որն էլ հաճախ որակյալ գործեր է ծնում: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է տարբերվելու «Քարե դարդը», բացի թեմատիկայից:

-  Մրցակցությունը, անկախ նրանից առողջ սահամաններում է, թե ոչ, ծնում է արդյունք: Կարծում եմ, շատ լավ է, որ այսօր շատ են սիթքոմները, անձամբ ես շատ եմ ուրախանում, երբ հումորային ծրագերը շատ են: Կոնկրետ մեր սիթքոմում հումորով զբաղվում են փորձառու մարդիկ, մեր սցենարիստները եւ դերասանները մարդիկ են, ովքեր երկար տարիներ աշխատել են հենց հումորիային ծրագրերի բնագավառում, ինչը, ըստ իս, կտա իր լավ արդյունքը: Տեսնենք, թե ինչպես կլինի, ամեն դեպքում, մենք անում ենք ամենը, որպեսզի արժանանանք հեռուստադիտողի բարձր գնահատականին եւ սիրուն:

-«Քարե դարդ» - թեմատիկայից ելնելով՝ սկսում ենք մտածել, որ գուցե լեզվական որոշ փոփոխություններո՞վ պետք է ներկայանաք, համենայնդեպս քարե դարում ապրող հերոսները:

Շարունակությունն այստեղ:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation