Հրդեհ Տրանսպորտի նախարարության շենքում. դեպքի վայր է մեկնել հրշեջ–փրկարարական վեց մարտական հաշվարկ
SOCIETYՀունվարի 26-ին, ժամը 08:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի 2-րդ և 3-րդ հարկերից ծուխ է նկատվում:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:32-ին, մարվել՝ 08:37-ին:
Այրվել են սենյակի հատակից 1 քմ հատված, մեկ պահարան և մեկ սառնարան՝ մասամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



