Աշխատակիցները դժգոհում են «Գրանդ Հոլդինգից»
SOCIETYՀՀ տնտեսության գիգանտներից մեկը՝ «Գրանդ Հոլդինգը», որը համարվում է տնտեսական համակարգի լոկոմոտիվներից մեկը, ըստ որոշ տեղեկությունների, ուշագրավ «ներքին» քաղաքականություն է վարում:
Վերջին մի քանի ամսում մի քանի անգամ խմբագրություն զանգահարած և «Գրանդ Հոլդինգի» աշխատակից ներկայացած անձինք նշում էին, որ Հոլդինգի ձեռնարկություններում, այդ թվում՝ նշված հոլդինգի մաս կազմող «Սոֆտեքսում», լրջագույնս ոտնահարվում են աշխատողների իրավունքները: Ըստ մեզ դիմողների, հաճախ մարդկանց գրանցում են այլ հաստիքի տակ, բայց պարտադրում են այլ աշխատանքով զբաղվել: Ժամանակին աշխատավարձ տրամադրում էին մաս–մաս, մի մասը փոխանցվում էր քարտերին, մյուս մասը ստանում էին «քյաշով»:
«Նոր Հայաստանում» ընկերությունը զգուշացել և մի փոքր փոխել է տակտիկան, բայց հիմա էլ աշխատակիցներն աշխատավարձ են ստանում հաջորդ ամսվա 15–ին, այսինքն՝ աշխատանքային օրենսգրքով նախատեսված վերջին օրը: Երեկ խմբագրությանը դիմած քաղաքացին էլ նշում էր, թե աշխատողների աշխատավարձերը կրճատելուց հետո «Քենդիում» ընդհանրապես ծանր մթնոլորտ է ձևավորվել. ըստ նրա, ղեկավարությունը որոշել է ամեն քառամսյակ որոշակի գումար տրամադրել աշխատակիցներին, սակայն անընդհատ նույնիսկ ամենա չնչին առիթն են փնտրում դիտողություն անելու, նկատողություն հայտարարելու համար, որպեսզի զրկեն նույնիսկ այդ չնչին գումարներից:



