Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ճնշման բացակայություն՝ որպես լավություն

ANALYSIS

Օրերս Փաշինյանի կողմից իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցված տեսակետն առ այն, որ մեդիադաշտում առկա են նախկին իշխանության հետ կապ ունեցող սուբյեկտներ, որոնք իրենց դեմ կազմակերպված հակաքարոզչություն են իրականացնում, կարծես թե դառնում է ուղենիշային նոր իշխանության տարբեր տրամաչափի գործիչների համար: Սոցիալական ցանցերում արդեն շրջանառվում են տեսակետներ, որ կարիք կա ԶԼՄ դաշտի նոր իրավական կարգավորումներ մտցնել, զուգահեռ էլ հրապարակվում են անցանկալի լրատվամիջոցների սև ցուցակներ և ցանկալիների՝ սպիտակ ցուցակները: 

Իրավիճակը մի կողմից հակասական է, մյուս կողմից էլ բավական խնդրահարույց: Հակասական այն իմաստով, որ ներկայիս իշխանության մեջ քիչ չեն լրատվամիջոցներում իրենց քաղաքական կարիերան սկսածները և բավական խորհրդանշական է, որ հենց նրանք են սկսում պայքարել ԶԼՄ–ների դեմ: Իսկ խնդրահարույց է իրավիճակն այնքանով, որ նոր իշխանություններն այժմ օբյեկտիվորեն մեկ քաղաքական հակառակորդ ունեն, և այդ հակառակորդը մեդիադաշտն է: Այսինքն, քաղաքական համակարգի զրոյացման պայմաններում՝ մի կողմից, հասարակության լայն հատվածների համակրանքի առկայության պայմաններում՝ մեկ այլ կողմից, միայն մեդիադաշտն է, որ քննադատում է իշխանություններին:

Իշխանություններն, անշուշտ, հրապարակավ չեն խոստովանի, որ դիսկոմֆորտ են զգում մեդիադաշտի հետ հարաբերություններում: Ավելին՝ առիթ–անառիթ նրանք պնդում են, որ չեն պատրաստվում վերահսկել մեդիադաշտը: Հաճախ էլ նրանք դա մատուցում են որպես լավություն, որ արվում է նախկին իշխանությունների ու մեդիադաշտի՝ նախկինում ենթադրվող սերտ կապի ֆոնին:

Այն, որ իշխանությունները չեն ցանկանում վերահսկել մեդիադաշտն, անշուշտ, գովելի է, եթե մի կողմ դնենք լավություն անելու տոնայնությունը: Բայց մյուս կողմից էլ իրականությունն ավելի բարդ է, քան կարելի է պատկերացնել: Իհարկե, Փաշինյանը ճիշտ է, որ իշխանությունների դեմ կան աշխատող կոնկրետ խմբեր մեդիադաշտում: Այդ խմբերն իսկապես կան, և դրանք գուցե իսկապես կապ ունեն նախկին իշխանությունների հետ: Միամիտ կլիներ կարծել, թե նախկին իշխանությունները, հատկապես ԱԺ–ում չհայտնվելուց հետո, հանձնվելու էին ու թուլացնելու էին դիմադրությունը: Սակայն, անկախ այդ խմբերի լինել–չլինելուց, միայն դրանցից չէ բաղկացած մեդիադաշտը: Դաշտում այսօր առկա են նաև բազմաթիվ սուբյեկտներ, որոնք անկանխանալ, հաճախ նաև սրտացավ կերպով քննադատում են իշխանություններին: Ընդհանրացնել բոլորին, տեղավորել մեկ դրոշի տակ, սխալ մոտեցում է: Երկրորդ՝ ներկայիս իշխանությունները փաստացի կրկնում են նախորդների սխալները, այսինքն՝ սկսում են ֆիլտրել քննադատությունը: Ոմանց հետևում տեսնում են պատվեր, ոմանց հետևում՝ ականջներ, կարևորվում է ոչ այնքան ասվածի բովանդակությունն, այլ ասողի անձը: Անկախ այն հանգամանքից, որ քննադատությունների հետևում հաճախ կարող են լինել ականջներ ու պատվերներ, դրանից քննադատության բովանդակությունը չի անհետանում: Նախորդ իշխանությունն էլ ցանկացած քննադատության հետևում տեսնում էր դրամաշնորհ, դավադրություն կամ անլրջություն: 

Խնդրի մյուս բարդությունն այն է, որ իշխանությունները, որոնք մի կողմից չեն վերահսկում մեդիադաշտը, մյուս կողմից էլ գտնվում են մեդիադաշտի քննադատության թիրախում, պետք է ինչ–որ կերպ արձագանքեն այդ մարտահրավերին: Արձագանքի այժմ երկու տարբերակ կա: Մի դեպքում պաշտոնական կամ անաչառ համարվող ԶԼՄ–ներն են դառնում իշխանական ագիտպրոպի գործիք: Մյուս կողմից էլ իշխանությունը գործարկում է օրենսդրական լծակները: Չունենք մեդիա (կամ՝ քիչ ունենք), բայց ունենք օրենքներ գրելու հնարավորություն, որոնցով կարող ենք սահմանափակել մեդիան. մոտավորապես այսպիսին է իշխանության այս պահի դիրքորոշումը: 

Ու թեև խնդիրը բավական բարդ է, լուծումն ամեն դեպքում ավել ի պարզ է: Պետք է ունենալ պատշաճ տեղեկատվական քաղաքականություն, որը ամենօրյա ռեժիմով, թե՛ ընթացիկ ծագող խնդիրների, թե՛ առավել խորքային հարցերի շուրջ կաշխատի հանրային կարծիքի հետ: Եթե իշխանություններին թվում է, թե ընտրություններում արձանագրված բարձր տոկոսը ամորֆ երաշխիք է ու կբավարարի 5 տարվա, ըստ այդմ, կարելի է ուշադրություն չդարձնել հանրային կարծիքին, չաշխատել դրա հետ, ապա նրանց սպասվում է քաղաքական ֆիասկո: 70 տոկոս ձայն ստանալը ավելի հեշտ է, քան այդ ձայներն ու դրանց հետևում թաքնված վարկանիշն անընդհատ պահելը: Վստահաբար մեդիադաշտի դեմ օրենսդրական գործիքներով պայքարը չի լուծելու առկա խնդիրը, եթե չասենք` ավելի կազմակերպված է դարձնելու իշխանության դեմ հնչող քննադատությունը: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy