Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Պադավատը» կտրեց «պրեմիան»

ANALYSIS

Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգևավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգևավճարների շուրջ քննարկումների հետևանքով: Ինչ–որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլև իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլ յատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ–որ բան զիջելով:

Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Պատճառը շատ պարզ է: Նախորդ իշխանությունների օրոք ծառայողական մեքենաների թիվն ահռելիորեն ուռճացվել էր: Այն դարձել էր նախորդ իշխանության քաղաքականության դրսևորումներից մեկը, երբ յուրայինների բանակը խրախուսվում էր բազմաքանակ ծառայողական մեքենաներով: 

Նոր իշխանությունները նաև ընդդիմություն եղած ժամանակ այս մասին բազմիցս են խոսել: Պարզ էր, որ ինչ–որ մի պահի նրանք այս խնդրին անդրադառնալու էին: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով բացառապես պոպուլիստական երանգ: Չքննարկվեց, չբացատրվեց ծառայողական մեքենաների արդյունավետության հարցը: Ի վերջո, ինչքան էլ այդ մեքենաների ընկալումը հանրության մոտ բացասական լինի, պարզ է, որ դրանք ադմինիստրատիվ կառավարման օպերատիվության կարևորագույն մասն են կազմում: Հատկապես Հայաստանում, որտեղ տեղական ինքնակառավարումը թույլ է, և հաճախ կառավարության պատասխանատուներն են ստիպված հայտնվել այս կամ այն խնդրի կիզակետում:

Հաշվի առնելով, որ ծառայողական մեքենաների խնդրին տրվում է պահի լուծում բացառապես վարկանիշային նկրտումներից ելնելով, կա մտահոգություն, որ ինչպես այս, այնպես էլ ապագայում այլ հարցերի դեպքում կառավարությունը հասարակական դժգոհությունների վախից կարող է գնալ նման քայլերի: Ոչ համակարգային, այլ սոսկ պահի թելադրանքով: Իսկ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան իշխանությունը հանձնել փողոցին ու դրա տարատեսակ խմբերին, հարմարվել այդ խմբերի քմահաճույքներին:

Այնինչ, թե՛ ծառայողական մեքենաների, թե՛ պարգևավճարների հարցը պետք է դիտարկվեին ու լուծումներ ստանային կառավարության աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, ոչ թե հասարակության դժգոհության վախից կամ հասարակությանը դուր գալու ցանկությունից: Փոխանակ պարգևավճարների աղմկահարույց թեման խորքային քննարկման առարկա դարձնելու ու դրան համակարգային լուծումներ տալու, փաստորեն, ընտրվում է հասարակության դժգոհությանն արժանացած խնդիրը մոռացության տալու մարտավարությունը: Կարճաժամկետ առումով սա գուցե հաջողի, բայց երկարաժամկետ հեռանկարում սա նշանակելու է կառավարության արդյունավետության ստորադասում փողոցին, ինչի հետևանքներն ապագայում իրենց մասին խոսել կտան: 

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall