ԱՄՆ-ը ուզում է կտրել Մադուրոյի նավթային եկամուտները․ Բոլթոն
ECONOMICSԱՄՆ-ը ձգտում է նրան, որպեսզի վենեսուելական նավթից եկամուտները փոխանցվեն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, ով նախօրեին իրեն ժամանակավոր նախագահ էր հռչակել՝ հայտնում է Reuters-ը։
Այս հայտարարությունը ահազանգում է այն մասին, որ Վաշինգթոնը պատրաստ է դուրս գալ ավանդական դիվանագիտական միջոցների սահմաններից եւ կձգտի Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը զրկել եկամուտներից, քանի որ նրա վարչակազմը արդեն պայքարում է չվճարված հաշիվների համար, իսկ վարկատուները պահանջում են վճարել։
«Այսօր մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որպեսզի կտրենք Մադուրոյի ոչ լեգիտիմ ռեժիմի եկամուտների աղբյուրը,- Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նա հավելել է, որ գործընթացը «շատ բարդ» է, եւ պաշտոնյաները դեռեւս ուսումնասիրում են, թե ինչպես պետք է դա աշխատի։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



