Google-ի About Me նոր ծառայությունը կպատմի, թե ինչ գիտի ձեր մասին
SOCIETYGoogle-ը գործարկել է About Me նոր ծառայությունը, որը ցույց է տալիս օգտատիրոջ մասին ունեցած այն տեղեկությունը, որը գիտի ծառայությունը, եւ որը հասանելի է մյուս օգտատերերին։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։
Շատ օգտատերեր անհանգստանում են այն կապակցությամբ, թե ինչ տեղեկություն իրենց մասին գիտի Google-ը։ Նոր ծառայությունը հավաքում է իրեն հայտնի բոլոր տեղեկությունները, որոնք կապված են Google-ի հաշվին (YouTube, Google+, Google Drive եւ այլն)։ Բացի այդ, օգտատերը կարող է ինքը փոխել այս կամ այն տեղեկությունը։ Ծառայության գործարկման մասին պաշտոնապես տեղեկացրել է Google-ի բլոգը, փոխանցում է Gazeta-ն։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89
5
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan



