Հաստատվել են ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը
SOCIETYԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում հաստատվել է ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորի, ինչպես նաև ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերի վերաբերյալ որոշման նախագիծը:
2019 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը մնում են անփոփոխ, դրանց վճարումներն ընթանալու են նույն կարգով: Առաջիկայում կսկսվեն 2019թ. հունվար ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրման աշխատանքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



