Արքայազն Ուիլյամը Համաշխարհային բնապահպանական համաժողովին ծակ կոշիկով է ներկայացել. լրատվամիջոցներ (լուսանկար)
PHOTOԱյս օրերին Շվեյցարիայում ընթացող Համաշխարհային բնապահպանական համաժողովի միջոցառումներից մեկի ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հարցազրույց է վերցրել 92-ամյա պատմաբան Դևիդ Ատտենբորոյից: Համացանցի օգտատերերը, սակայն, նկատել են, որ Էլիզաբեթ II-ի թոռն այնքան էլ հարմար կոշիկ չի ընտրել միջոցառմանը ներկայանալու համար, գրում է hellomagazine.com-ը:
Բանն այն է, որ հարցազրույցի ժամանակ արքայազնը մի ոտքը մյուսի վրա է գցել, և ուշադիր հանդիսականները նկատել են, որ նրա կոշիկի տակ ծակ է: Շուտով համացանցը ողողվել է արքայազն Ուիլյամի լուսանկարներով: Օգտատերերը տարբեր կերպ են մեկնաբանել դրանք:
Ամիսներ առաջ նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել արքայազն Հարիի հետ, երբ վերջինս իր մտերիմի հարսանիքին մաշված և ծակ կոշիկներով էր ներկայացել:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



