Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսվարողները իշխանություններից պահանջում են ՀՀԿ–ի ժամանակ ձևավորված աբսուրդները վերացնել, ոչ թե նույնը շարունակել

SOCIETY

Բիզնես դաշտի ներկայացուցիչները սկսել են մտածել իրենց խանութները փակելու և գործունեությունը դադարեցնելու մասին, քանի որ նախկին իշխանություններից ժառանգություն մնացած խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև օր օրի ավելանում են:

Մեզ ահազանգած գործարարները նշում էին, որ ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ սեփական խանութ աշխատացնելն այլևս եկամուտ չի ապահովում: Շատերն անգամ չեն կարողանում 150 հազար դրամից ավելի եկամուտ ունենալ, իսկ վարձակալությամբ գործող խանութների վիճակն ավելի սարսափելի է: Եվ խնդիրը ոչ միայն շրջանառության հարկով հարկվելու հետևանքներին է վերաբերում, այլև գործունեություն ծավալելու համար տրվող լիցենզիաների պայմաններին: Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ որոշում կայացվեց, որ նույն գոտու վրա գտնվող սուպերմարկետն ու փոքր խանութը, ասենք, օղու կամ ծխախոտի վաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու համար նույն հաստատագրված գումարը չվճարեն: Սահմանվել է, որ փոքր խանութների համար հաստատագրված գումարն ըստ զբաղեցրած առևտրային տարածքի գանձվի:

Եվ թվում էր, թե սա ինչ–որ տեղ պետք է թեթևացնի փոքր խանութների հոգսը, բայց արի ու տես, որ դրա հետևանքով առաջացել են այլ անլուծելի խնդիրներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Մասնավորապես, եթե խանութը զբաղեցնում է, օրինակ, 25 քառակուսի մետր, բայց գտնվում է մեծ շինության մեջ, ապա պետք է կա՛մ շինության կադաստրային վկայականի տվյալների համապատասխան վճարի լիցենզիայի գումարը, կա՛մ իրեն հատկացված խանութի հատվածը կադաստրով առանձնացնի: Բնականաբար, սա ենթադրում էր լրացուցիչ գումարի ծախս, վազվզոց և այլն: Մինչդեռ հարցը լուծելու համար կարելի էր ավելի կարճ ու առանձնապես ծախս չպահանջող ճանապարհով գնալ: Ցանկացած համայնքի տարածքում գործող խանութ, բնականաբար, գտնվում է տվյալ տարածքի տեղական ինքնակառավարման մարմինների աչքի առջև և պարզ է, որ այնքան էլ դժվար չէ պարզելը, թե այս կամ այն շինության տարածքում գործող խանութն իրականում քանի քառակուսի մետր է զբաղեցնում:

Եվ ստացվում է, որ այսօր էլ, առանց կադաստրի կողմից տրված գծագրի խանութի տերը չի կարողանում տեղական ինքնակառավարման մարմիններին «ցույց տալ», թե տվյալ շինության մեջ իրեն պատկանող խանութը քանի քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Մինչդեռ վարչական մարմինների ներկայացուցիչները կարող են խանութի զբաղեցրած տարածքը թեք գծերով առանձնացնել ընդհանուրից, լիցենզիայի համար գանձվող գումարը ըստ դրա գանձել և հարցը փակել: Բայց փաստորեն ստացվում է, որ այդ մոտեցումն ինչպես կյանքի չկոչվեց նախորդ իշխանությունների օրոք, նույնը շարունակվում է նոր իշխանությունների ժամանակ: Կարճ ասած՝ այս մասով ոչինչ էլ չի փոխվել:

«Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում բիզնեսմեն Սամվել Առաքել յանը նշում էր, որ շինությունների մասին տեղեկությունը թաղապետարաններին ուղարկում է կադաստրը, սակայն չի նշում, թե տվյալ խանութը այդ շինության մեջ որքան տարածք է զբաղեցնում, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները շարունակում են նույն մոտեցումը ցուցաբերել և հիմնվում են կադաստրից տրված տեղեկության վրա: 

«Նախկինում եթե նույն գոտու վրա գործում էր մեծ սուպերմարկետ, փոքր խանութ և կրպակ, լիցենզիայի համար նույն հաստատագրված գումարն էր վճարում: Հետագայում, ելնելով խանութների և բնականաբար դրանց ունեցած շրջանառությունների տարբերություններից, լիցենզիայի համար գանձվող գումարի չափը սահմանվեց ըստ քառակուսի մետրի: Բոլորն ուրախացան, միմյանց շնորհավորեցին, որ լիցենզիա ստանալու համար կկարողանան ավելի քիչ գումար մուծել: Բայց շատ չանցած պարզվեց, որ փոսից դուրս ենք եկել, մեկ այլ փոսի մեջ ենք ընկել: Հիմա մենք առաջարկում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները մեր խանութի զբաղեցրած տարածքին համապատասխան գանձում իրականացնեն, ոչ թե հիմնվեն կադաստրից ստացվող տեղեկանքների վրա: Վարչական շրջանները կարող են, չէ՞, ստուգել, թե տվյալ խանութի զբաղեցրած տարածքը որքան է, և դրանից ելնելով՝ լիցենզիայի գումարի չափը սահմանեն, ոչ թե պահանջեն, որ կադաստրով խանութի տարածքն առանձնացվի: Խանութի զբաղեցրած տարածքը կադաստրով առանձնացնելը բջջային հեռախոսի սակագնային պլան փոխել չի: Դա բավականին ժամանակ ու ռեսուրս պահանջող գործընթաց է: Ուստի որպեսզի մարդիկ նման պատմությունների մեջ չընկնեն, լավ կլինի, որ ՀՀԿ–ի ժամանակ ստեղծված աբսուրդները վերացնեն, ոչ թե նույնը շարունակեն: Եթե խոսքը կոռուպցիոն ռիսկերի մասին է, ապա դա էլ արդարացված չէ, քանի որ այսօրվա տեխնիկայի դարում շատ հեշտ է պարզելը, թե տվյալ խանութն ինչքան տարածք է զբաղեցնում: Այնպես որ, եթե նոր իշխանությունները այսօրինակ հարցերին լուծում չտան, ես հավաստիացնում եմ, որ շատ տնտեսվարողներ կսկսեն իրենց խանութները փակել»,– ասաց Ս.Առաքել յանը:

Արմինե Գրիգորյան

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League