Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


Վիգեն Հակոբյան. «Քաղաքական կարանտինը», կարծես թե, մոտեցել է ավարտին

INTERVIEW

Այն գերսպասումները, որ առաջացել էին հասարակության գրեթե բոլոր խավերի մոտ, բավականին ծանր բեռ պետք է լինեին նոր իշխանությունների համար: Եվ հենց այդպես էլ եղավ: Անկախ նրանից՝ իրենք հեղափոխության ակտիվ մասնակիցներ էին, աջակցողներ, դիտորդներ, թե նույնիսկ հակառակորդներ, այդ գերսպասումներն առաջացել էին: Բայց շատ շուտ պարզվեց, որ իշխանությունը ոչ միայն հաճելի բեռ, այլև լուրջ պատասխանատվություն է: Եվ կյանքը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են պատրաստ դրան: Գնահատելով ներկա հասարակական և քաղաքական իրավիճակը՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ հեղափոխական հզոր էյֆորիան աստիճանաբար մտնում է մեկ այլ ֆազա. հասարակությունը համարում է, որ ինքն այս կամ այն չափով, յուրաքանչյուրն իր մասով մասնակցել է հեղափոխությանը, հոկտեմբերի 2–ին կանխել է հակահեղափոխություն կոչեցյալը, իսկ դեկտեմբերի 9–ին, ի վերջո, հեղափոխությունը կապիտալիզացվել է: Եվ հիմա համարում է, որ արել է այն ամենը, ինչն իրենից պահանջվում է, այլևս բան չունի տալու հեղափոխական իշխանությանը: Եվ դեկտեմբերի 9–ից հետո, կարծես թե, հոգեբանական «надлом» է եղել, և հասարակությունը դարձել է նաև պահանջատեր: Դա երևում է թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա կյանքում, թե՛ քաղաքական բանավեճերի ժամանակ և թե՛ փորձագետների ու վերլուծաբանների ավելի կտրուկ գնահատականներում: Այսինքն՝ հիմա հասարակությունն իշխանությանը հստակ հասկացնում է հետևյալը. այն «կոմֆորտ զոնան», որում վերջին 7–8 ամսվա ընթացքում էին, կարծես թե, ավարտվել է և հիմա ժամանակն է սկսել արդարացնել գերսպասումները»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ըստ Վ. Հակոբյանի՝ եթե իշխանությունները որոշակի քայլերի չգնան, կարելի է ասել, որ ժամանակն անցնում է հեղափոխական գերսպասումները կամ հեղափոխական էյֆորիան մաշեցնելու վրա: «Խնդիրները կսրվեն, եթե իշխանությունները հիմա չսկսեն կոնկրետ արդյունքներ կամ գոնե մեսիջներ տալ... եթե չերևան համակարգային փոփոխությունների գոնե ծիլերը. մեծ հաշվով՝ ոչ թե այս րոպեի համար էպիզոդիկ փոփոխություններ, ինչ–որ պոպուլիստական բաներ, այլ իսկապես համակարգային փոփոխություններ: Համենայն դեպս, կարծում եմ, որ մոտակա ամիսներին՝ առավելագույնը մինչև ամառ, իշխանությունը հստակ պետք է ցույց տա խոսքից գործի անցնելու իր կարողությունները և վճռականությունը»,– ասաց նա:

Վիգեն Հակոբյանի խոսքով, այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, օգտագործվում էին ավելի շատ ոչ թե էֆեկտիվ կառավարման, այլ եղած իշխանությունն էլ ավելի ամրապնդելու համար:

«Սկզբնական փուլում գործադիր իշխանությունն էր նոր իշխանությունների ձեռքում: Հետո աստիճանաբար և բավականին կարճ ժամանակահատվածում, փաստացի, ամբողջ իշխանությունը գոնե ֆորմալ առումով կենտրոնացավ մի քաղաքական ուժի ձեռքում: Ես կարծում եմ՝ ամեն դեպքում կարող ենք փաստել, որ առայժմ հստակ չի ուրվագծվում տնտեսական քաղաքականությունը, չի ուրվագծվել նաև արտաքին քաղաքականությունը: Ընդհանրապես, առայժմ բավականին ամորֆ տեսարան է: Եվ այդ տեսարանը բավականին լավատեսական՝ բարիդրացիական տրամադրված հասարակության ֆոնի վրա է: Մայիսից մինչ օրս հասարակությունը բավականին էյֆորիկ լավատեսությամբ է տրամադրված նոր իշխանության հանդեպ: Այդ ֆոնը պահպանվում է, թեպետ էյֆորիկ տրամադրություններում արդեն իսկ անկում է նկատվում: Կարծում եմ՝ դա նկատում են նաև անձամբ վարչապետն ու իշխանությունները: Հաշվի առնելով, որ վերջին «live»–երում վարչապետը երբեմն անգամ որոշ խնդիրների բավականին նյարդային է մոտենում, այդ թվում՝ փողոց փակելուն, որոշ պահանջատիրական դրսևորումների մասով, կարելի է ասել, որ ինքը ևս հասկանում է, որ նոր իշխանության համար հասարակության կողմից սահմանված այդ «կոմֆորտի զոնան», «քաղաքական կարանտինը», կարծես թե, մոտեցել է ավարտին»,–նշեց նա:

Քաղտեխնոլոգն ընդգծեց՝ օգտագործելով նաև հասարակական վստահությունը, նաև լեգիտիմությունը՝ այսօրվա իշխանություններին հիմա ոչինչ չի խանգարում իրագործել այն ծրագրերը, որոնց մասին հռչակել էր դեռ ամիսներ առաջ:

«Ոչինչ չի խանգարում դրանց ռեալ բովանդակություն տալ, լոզունգային մակարդակից անցնել կոնկրետ գործողությունների: Իրենք պետք է հասկանան, որ այն հասարակությունը, որը կար մեկ տարի առաջ ու կա հիմա, բոլորովին ուրիշ է: Հասարակությունը, որն իսկապես որոշ գործընթացների մասնակից է դարձել, հիմա իշխանությունների յուրաքանչյուր գործողություն դիտարկում է խոշորացույցի տակ: Օրինակը պարգևատրումներին, խորհրդարանում ոմանց շոուներին, ելույթներին տրված արձագանքն է: Այսինքն՝ չկա անտարբերությունը: Եթե նախկինում «շմայսները», «մանվելները», «սեյրանները» և այլ հայտնի դեմքեր կարող էին խոսել այն, ինչ ուզեին, և դա ընդամենը օրվա անցուդարձը, օրվա շոուն լիներ, և մարդիկ որևէ վերաբերմունք չունենային, որովհետև կար ապատիա, ապա հիմա այլ է: Հիմա փորձում են պահանջել իշխանությունից: Այն իշխանությունից, որը հայտարարել է նաև, որ ժողովուրդն է իշխանության բերել այս ուժին»,–նշեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է բացթողումների և սխալների վերաբերյալ իշխանության արձագանքին, Վիգեն Հակոբյանը նշեց.

«Կուզեի, որ բարձրաձայնվող բուն խնդիրներին իրենց արձագանքը լիներ նույնքան օպերատիվ, նույնքան ագրեսիվ՝ խնդիրները լուծելու առումով, որքան ագրեսիվ են տրամադրված լինում այդ քննադատական հարցերը բարձրաձայնողների նկատմամբ: Ես կուզեի, որ նույնքան ֆանատիկորեն արձագանքեին բարձրացված խնդրի լուծմանը, որքան երբեմն նաև ֆանատիկորեն արձագանքում են այն անձանց, որոնք ասում են, թե այսօրվա իշխանության աչքի վերևն ունք կա»:

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises