Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Այլևս աչք չեն փակելու. նախարարությունը դեռ կպարզի՝ այսքան տարի Խորեոգրաֆիայի թատրոնն ինչով է զբաղվել

CULTURE

Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնը կռվախնձոր է դարձել․ նախկին ու նորանշանակ տնօրենները պնդում են՝ մեղավորը Մշակույթի նախարարությունն է, որն իրականում պետք է լիներ խնդրին լուծում տվողը։ 

Շուրջ 8 տարի Խորեոգրաֆիայի պետական թատրոնը տնօրինող Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը Մշակույթի նախարարությունը հրաժարվել է երկարաձգել և դեկտեմբերի 28-ին տնօրեն է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը։ Հունվարի 9-ին Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները նորանշանակ տնօրենի առաջ բացվել են ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցների միջոցով և փոխնախարար Նազենի Ղարիբյանի ներկայությամբ: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը մեկնած է եղել ԱՄՆ՝ իր հետ տանելով նաև թատրոնի կնիքը։ 

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նորանշանակ տնօրեն Լիլիթ Փալանջյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառով չի գնում աշխատանքի․ «Երևի մեկ անգամ եմ եղել թատրոնում: Պատճառը տեղի ունեցող իրադարձություններն են։ Խնդրին լուծում տվողը նախարարությունն է, սպասում եմ, մինչև իրենք կարգավորեն ստեղծված իրավիճակը, որ կարողանանք աշխատել։ Մինչև հիմա ընդունում-հանձնում չի եղել, կնիքն էլ ինձ մոտ չէ։ Երբ առաջին փոխնախարարը ինձ հետ եկավ անձնակազմի հետ ծանոթացնելու, նախ նրանք չէին եկել ինձ հետ հանդիպման, հետո պարզվեց՝ դուռը փակ է և նախարարության որոշմամբ՝ դուռը բացվեց ոստիկանության և ԱԻՆ-ի միջամտությամբ»,- ասաց նա ՝ նշելով՝ թեև նախկին տնօրենի հետ հանդիպել են, բայց իրենց միջև զրույց չի եղել։

Նա նշեց՝ նշանակումը տեղի է ունեցել նախարարության որոշմամբ, ինքը վաղուց է ծրագիր ներկայացրած եղել և ըստ դրա էլ, ըստ երևույթին՝ որոշում են կայացրել։

Մեզ հետ զրույցում Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն իր դժգոհությունը հայտնեց Մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ արդեն դատական գործընթաց է սկսել վերջինիս դեմ։ Նրան վրդովվեցրել է, որ այնտեղից իր աշխատանքից ազատման մասին պատշաճ չեն ծանուցել․ «Ես ստացել եմ ծանուցում, որ իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 28-ին, և որ ժամկետը կարող է չերկարացվել: Առանց ծանուցման, որ ազատված եմ աշխատանքից, թատրոն է ներկայացել նոր տնօրենը և պահանջել հանձնել կնիքը։ Աղջկան ևս հիմար վիճակի մեջ են դրել։ Զավեշտը նրանում է, որ հայտարարում են՝ հին տնօրենները չպետք է լինեն, բայց կարող է հին տնօերնը մրցույթի մասնակցել: Ի՞նչ է սա նշանակում։ Ամբողջ խնդիրն էլ նրանում է, որ մրցույթ չի եղել, իրենք ընտրել են այդ աղջկան, իմ հրամանն էլ կա նրա ձեռքին, բայց ես չունեմ։ Ես, հետևելով հրապարակումներին, տեսա, որ աղջկա ասածները հակասում են իրար՝ մի տեղ ասում է, որ ինքը ծրագիր չունի, մեկ ուրիշ տեղ ասում է՝ ծրագիր է ներկայացրել՝ նախարարությունը հրավիրել է։ Եթե այս ամենը նախապես կազմակերպված չէր, ո՞նց կարող էր մի աղջիկ օրեր առաջ ծրագիր ներկայացնել, ի՞նչ իմանար՝ ինձ ազատո՞ւմ են, թե՝ ոչ»,- պարզաբանեց Կարպետյանը՝ հավելելով, որ իր ազատման հրամանը ստորագրել է մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը:

Ըստ նախկին տնօրենի՝ ամեն ինչ նախապես պլանավորած է եղել, ինչը արշավ է թատրոնի դեմ․ «Մարդուն ընդունել են, հետո որոշել են ինձ ազատել: Սա կազմակերպված է եղել, որը կպարզի դատարանը»։ 

Թատրոնի ամբողջ անձնակազմը ևս դժգոհ է՝ նշելով, որ թատրոնը ցանկանում են վերափոխել բալետային թատրոնի, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանք կմնան, քանի որ իրենք բազմաժանր ստեղծագործողներ են։ 

Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այս առնչությամբ հայտարարել է, որ ոչ մի անօրինական բան տեղի չի ունեցել․ «Նշանակում ենք մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի, որպեսզի նա կարճ ժամանակահատվածում կարողանա մեզ ցույց տալ՝ թատրոնի հետ մի բան կարելի՞ է անել, թե՞ լուծարվելու է: Ես ցանկանում եմ փրկել  թատրոնը, որի հիմնական ուղղվածությունը լինելու է մանկական ներկայացումները։ Լրացուցիչ գումար ենք տալիս, ուղարկում մարզեր: Բայց մարզերից գալիս են, լրացուցիչ ներկայացումները դնում պլանի մեջ, ներկայացնում մեզ: Մինչև հիմա աչք են փակել, ես չեմ փակում»,- նշել է նա։

Անդրադառնալով աուդիտին՝ Մշակույթի նախարարի տեղակալն ասել է, որ դրանով չի վախեցրել. «Ասել եմ՝ նույնիսկ ձեզ փրկում եմ, եթե լինեք, ու աուդիտ ուղարկենք, ավելի վատ կլինի ձեզ համար: Աուդիտը, ի դեպ,  հաստատ լինելու է: Մենք պետք է հասկանանք, թե այսքան տարի այդ թատրոնն ինչով է զբաղվել»,- նկատեց Նազենի Ղարիբյանը:

Նախկին տնօրենը սուտ որակեց Նազենի Ղարիբյանի հայտարարությունները, թե մարզերի բոլոր ծախսերը կրկնակի վճարել են․ «Ընդամենը մեկ անգամ Գյումրիի ճանապարհածախս և դահլիճի վարձակալության համար են վճարել։ Ինչ վերաբերում է սուբսիդիային, ապա Ղարիբյանը դրա մասին գաղափար չունի, երբ մեր սուբսիդիան 27 մլն է, ինքը հայտարարում է, թե 33 մլն է։ Իրենք անգամ չգիտեն՝ իրենց գործառույթները ինչպես կանոնակարգեն։ Տեղյակ չեն թատրոնից, գոնե մեկ անգամ ստեղ լիներ՝ հասկանար նորանշանակ մարդուն ուր է բերելու։ 7 ամիս՝ թե՛ իրեն, թե՛ Մակունցին հրավիրել ենք այստեղ: Վերջինս ընդհանրապես մոռացած էր թատրոնների մասին, Ղարիբյանն էլ այդ ոդիսականով շարունակում է»,- ընդգծեց Գայանե Կարապետյանը։

 

Սոնա Հարությունյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League