«Հրապարակ». Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ կնշանակվի ԱՆ նախկին խոսնակ Ծովինար Խաչատրյանը
POLITICS«Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշանակումից մինչ օրս մամուլի խոսնակ չուներ։ Մենք տեղեկացանք, որ առաջիկայում այդ պաշտոնին է նշանակվելու արդարադատության նախարարի նախկին խոսնակ Ծովինար Խաչատրյանը, որը հեռացել էր Հովհաննես Մանուկյանի հետ։ Այդ պաշտոնի համար պայքարում էին նաև մի խումբ լրագրողներ։ Նշենք նաև, որ մի շարք գերատեսչություններում մամուլի խոսնակների թափուր պաշտոններ կան. Հասմիկ Պոդոսյանը, Կարեն Ճշմարիտյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Արփինե Հովհաննիսյանը խոսնակներ չունեն։ Ի դեպ, Վ. Գաբրիելյանը, մեր տեղեկություններով, թեկնածուներին հասկացրել է, որ իրեն խոսնակ պետք չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



