Ավազակային հարձակում՝ Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ը՝ տանելով խոշոր չափի գումար
SOCIETYԵրեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժԺամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հանցագործը եղել է գլխարկով եւ երեսը բժշկական դիմակով փակած։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանցագործությունը տեսաձայնագրվել է, եւ Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։
Նախնական տեղեկություններով՝ Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։
Հիշեցնենք, որ նմանատիպ եւս մեկ դեպք էր գրանցվել հունվարի 14-ին, կրկին Varks.am-ից գումար էին հափշտակել:
Կողոպուտ՝ Varks.am-ից. կողոպտիչն ասել է, որ ինքը Ֆանտոմասն է եւ հափշտակել դրամարկղի ողջ գումարը
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



