Գորիսի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել
SOCIETYՀունվարի 18-ին, ժամը 13:10-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս Վերիշեն գյուղի 7-րդ փողոցից բաժին է բերման ենթարկվել 47-ամյա Սերոբ Մ.-ն: Նրա մոտ եղել է «ԻԺԿ-17», 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և 1 հատ որսած նապաստակ: Պարզվել է, որ Սերոբ Մ.-ն նշված հրացանով նապաստակը որսացել է նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, «Սանդի ձոր» կոչվող տարածքից և չունի որսի համապատասխան թույլտվություն: Սերոբ Մ.-ից ոստիկանները բացատրություն են վերցրել:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



