Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Փաշինյանը խոսեց ոչ մոդայիկ հարցերից. կենսամիջավայրի հեղափոխություն

ANALYSIS

«Ես իմ մեջ բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել: Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է, երկրորդը՝ «բուտկաներն» են, որ չգիտես ում կողմից երբ տեղադրված են ամենուրեք, եւ երրորդը՝ ավտոմեքենաների կարկասներն են, որոնք տասնյակ տարիներ շարունակ մարդիկ իրենց բակում պահում են», - նման միտք է հայտնել Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստի ընթացքում: Այս հայտարարությունը արժանացավ մի շարք հեգնական մեկնաբանությունների, որոնց առանցքն այն էր, որ կարևոր գործերը թողած՝ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է երկրորդական հարցեր:

Մեծ հաշվով, սակայն, եթե Փաշինյանի հնչեցրած մտքին ու դրա բովանդակությանը նայենք այլ տեսանկյունից, վերլուծենք այն փոխաբերական իմաստով, ալեգորիաների կոնտեքստում, ապա գործ ունենք իսկապես կարևոր խնդրի հետ: Մի դեպքում աղբը, մյուս դեպքում կրպակները, մեկ այլ դեպքում ավտոմեքենաների կարկասները հստակ բնութագրում են այն կենսամիջավայրը, որում մենք ապրում և որը մենք պատկերացնում ենք: Գուցե քննարկվող այլ խնդիրների ֆոնին այս հարցերը թվան երկրորդական, բայց իրականում դրանք շատ ավելի շատ բան են պատմում մեր ընդհանուր համակեցության մասին, քան բազմաթիվ վիճակագրական տվյալներ:

Անշուշտ, քաղաքապետարանի և համապատասխան ծառայությունների վրայից որևէ մեկը չի հանել աղբահանության վատ վիճակի համար պատասխանատվությունը: Մյուս կողմից էլ, սակայն, ակնհայտ է հասարակության անփույթ վերաբերմունքը նույն աղբահանությանը, ավելի շուտ՝ աղբաթափությանը: Հայաստանում աղբը թափվում է ամենուրեք, յուրաքանչյուրի տան շեմից այն կողմ՝ բոլոր հնարավոր վայրերում: Պետության խնդիրն, ըստ այդմ, ոչ միայն աղբահանության կազմակերպման արդյունավետությունն է, այլև այդ խնդրում իշխանություն-քաղաքացի միասնական աշխատանքը, ընդհանուր փիլիսոփայությունը փոխելը: Պատկերացնել կարելի է միայն, թե ինչ տեղի կունենա, եթե որոշվի Երևանում աղբահանության մեջ կիրառել սեգմենտացիայի ՝ տեսակավորման մոդելը: Այն, բնականաբար, այս իրավիճակում չի աշխատի:

«Բուտկաների» մասով: Երևանն իսկապես ողողված է զանազան կրպակներով, որոնք 90-ականների խառը տնտեսական իրավիճակում գուցե ունեին ֆունկցիոնալություն, գուցե որոշակիորեն ֆունկցիոնալ էին նաև 2000-ականների ՝ էժան և շատ փողի վայրի շրջանառության տարիներին: Բայց մի կողմից Երևանի քաղաքային տեսքը, մյուս կողմից դրանց ըստ էության ոչ ֆունկցիոնալությունը մեր օրերում, մեկ այլ կողմից օրինական որևէ պահանջներին չհամապատասխանելը միասին վերցրած ներկայացնում են համալիր խնդիր, քաղաքային կառավարումից սկսած, քաղաքային միջավայրով վերջացրած: «Բուտկաները», և ոչ միայն դրանք՝ առաջ տված բալկոնները, շենքերին ավելացվող հարկերը, սեփականաշնորհված մայթերը. սա է մեր կենսամիջավայրի բնութագիրն այսօր:

Մոտավորապես նույնը արդեն չօգտագործվող մեքենաների կարկասները պահելուն է վերաբերում: Ու այստեղ խնդիրն առավել սիմվոլիկ է, որովհետև ի տարբերություն նույն կրպակների, դրանք պահելը որևէ օգուտ որևէ մեկին չի տալիս: Դրանց առկայությունը ոչ այլ ինչ է, քան անցյալից մնացած անպիտան իրերից չհրաժարվելու ցանկություն: Եվ ցանկացած հայաստանյան տանը բազմաթիվ են նման իրերը՝ լինեն մեքենայի կարկաս, թե մեկ այլ բան:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանի ասածը՝ թե՛ իր հիմնական հռետորաբանության, թե՛ ընդհանրապես քաղաքական մեյնսթրիմի տեսանկյունից գուցե անկարևոր թվա: Բայց նա հեղափոխությունից հետո առաջին անգամ շոշափում է մշակութային հեղափոխության նյարդերը, մի բան, որի կարիքը անպայմանորեն կա: Հնարավոր չէ միայն քաղաքական փոփոխությամբ կամ տնտեսական առաջընթացով փոխել կյանքի որակը, կենսամիջավայրը, հասարակության ներքին հարաբերությունների բովանդակությունն այդ որակի կարևորագույն բաղադրիչներն են: Այս իմաստով շատ ողջունելի է, որ Փաշինյանը, թեկուզև քննադատվելու հաշվին, բայց շոշափում է նման ոչ մոդայիկ, բայց խիստ անհրաժեշտ հարցեր:

 

ՏԻԳՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall