Վանաձորում վթարի է ենթարկվել արձակագիր Սարգիս Գոքորյանը. պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել (ֆոտո)
PHOTOՎանաձորում այսօր՝ հունվարի 17-ին, վթարի է ենթարկվել արձակագիր Սարգիս Գոքորյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում՝ «Քիմպրոմ» գործարանի հարևանությամբ, և բախվել են Nissan March և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն Ս. Գոքորյանը, ով եղել է 07-ի մեջ, գլխով հարվածել է դիմապակուն։
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ Վանաձորի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկել ճանապարհները մշակելու ուղղությամբ։

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



