Գեղարքունիքում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ը բախվել է բեռնատար գնացքին. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
SOCIETYԳեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք-Քելբաջար ավտոճանապարհի՝ Վարդենիսի վարչական տարածքում Toyota Land Cruiser մակնիշի 110 QQ 10 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պայմաններում բախվել է բեռնատար գնացքին, իսկ հետո երկաթե արգելապատնեշներին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։
Աղբյուրը հայտնում է ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



