Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես»

INTERVIEW

«Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմերը) նախագիծը այս օրերին տարբեր գնահատականների է արժանացել: Բացի այն, որ ԿԳՆ նախագիծը որակվում է որպես տարիներ առաջ տպագրված ձեռնարկի կրկնօրինակում, նախագծում ներառված դրույթները ևս խնդրահարույց են գնահատվում:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախագծում խնդրահարույց դրույթներ չի արձանագրել: Ավելին՝ կարծում է, որ նման փաստաթղթերն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են, բայց փորձագետն այլ խնդիր է տեսնում:

«Մեկուկես տարի առաջ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր, որ ստեղծելու է «Ուսուցիչ» ծրագիր, որը ներառելու է Հայաստանի ուսուցիչների վերաբերյալ համապարփակ քաղաքականություն: Բոլորս սպասում էինք հենց այդ փաստաթղթին, որովհետև դա շատ ավելի կարևոր էր: Վերոնշյալ «Մանկավարժի վարքականոնը» կարող էր լինել հենց այդ փաստաթղթի մաս: «Ուսուցիչ» ծրագրի փաստաթղթով նախատեսվում է, որ խրախուսման, իրավական, սոցիալական աջակցության ինչ–որ մեխանիզմներ կստեղծվեն ուսուցիչների համար, որովհետև եթե ուսուցչին լավ չես վճարում, պետք է գոնե այլ մեխանիզմներով աջակցես: Սա շատ կարևոր է: Շատ տրամաբանական կլիներ, որ նախևառաջ այդ ծրագիրն արվեր: Բայց չգիտենք, թե այդ ծրագիրն ի՞նչ եղավ, ինչո՞ւ չկա, ինչո՞ւ կիսատ մնաց և չշարունակվեց, բայց դրա փոխարեն սեղանին դրվեց մի փաստաթուղթ, որն ընդունվել և տպագրվել է 2014 թվականին և վերջին օրերին որոշակի խմբագրում է անցել»,–մեզ հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը հենց նշվածն է:

«Երբ մենք փաստաթուղթ ենք ներկայացնում, շատ կարևոր է, որ հերթականությունը ճիշտ լինի: Եթե մենք ուսուցիչներին պահանջներ ենք ներկայացնում, լավ կլինի, որ այդ փաստաթղթում լինեն աջակցման ինչ– որ մեխանիզմներ, լինի ավելի համապարփակ քաղաքականություն: Բայց վերոնշյալ դեպքում ուսուցիչը կարդում է և զգում, որ իրենից կրկին պահանջում են: Սա ճիշտ ձև չէ: Հասկանալի է, որ նման փաստաթղթեր, իհարկե, պետք են: Վարքականոնի վերաբերյալ նմանատիպ փաստաթղթեր աշխարհի շատ երկրներում կան, դրանք նաև ուսուցիչներին են պետք: Պետք են ինչ–որ իմաստով նաև որպես պաշտպանական մի բան, որովհետև նույն ուսուցիչներն էլ են ծնող, և իրենց երեխաներն էլ են դպրոց գնում: Այսինքն՝ բոլորիս է ձեռնտու, որ Հայաստանում ուսուցիչների վարքականոն լինի և լինի բարձր մակարդակի վրա: Բայց խնդիրն այն է, որ սա չպետք է ներկայացվի որպես առանձին փաստաթուղթ, դրա հետ պետք է ներկայացվեր ամբողջ «Ուսուցիչ» նախաձեռնությունը, որով նախկին նախարարն արդեն հանդես էր եկել: Ինչո՞ւ սա չներկայացվեց և դրա փոխարեն դրվեց մի բան, որն ուսուցիչների համար ընդունելի չէ»,–հարցադրում արեց փորձագետը՝ հավելելով, որ դպրոցներն ունեին վարքականոնի վերոնշյալ փաստաթուղթը, բայց այն նախարարների կողմից հաստատված չի եղել:

«Հիմա երևի փորձ է արվում հաստատել այն: Ընդամենը այսքանը»,–ասաց Ս. Խաչատրյանը:

Կրթության փորձագետը, այդուհանդերձ, շեշտեց՝ այս պահին դա չէր կարևորը:

«Առաջնահերթը սա չէր: Ինձ մի բան է մտահոգում: Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն և, սովորաբար, հեղափոխությունից հետո ոչ թե մանր–մունր բաներ, այլ ռազմավարություններ են պետք: Ես դա չեմ տեսնում: Մենք հիմա գիշեր–ցերեկ պետք է քննարկեինք գաղափարներ, ռազմավարություններ և ոչ թե ինչ–որ առօրեական, հասարակ փաստաթղթեր: Սա է խնդիրը»,–եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System