Yerevan, 18.December.2025,
00
:
00
BREAKING


Իշխանափոխությունն ազդել է, բայց գործընթացը չի կանգնել

INTERVIEW

Ավելի քան մեկ տարի առաջ ստորագրված Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը շարունակում է ուշադրության կենտրոնում լինել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո որոշ վերլուծական շրջանակներ համաձայնագրի շուրջ առկա իրավիճակը որակեցին որպես հետքայլ, ձախողում: Պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշել էր, որ գուցե շատ իրատեսական չէ այն, որ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից համաձայնագիրը վավերացվի: Ի վերջո, այս առումով գործընթացի դանդաղեցում կա՞, և եթե այո, որո՞նք են պատճառները:

Ադրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց, որ համաձայնագրի կյանքի կոչումը երկար, բազմաշերտ և շարունակական գործընթաց է:

«Գիտենք, որ համաձայնագիրը Եվրամիության անդամ պետությունների կողմից պետք է վավերացվի, և այս պահի դրությամբ ոչ բոլոր պետություններն են այն վավերացրել իրենց ազգային խորհրդարաններում: Սա պայմանավորված է ամենատարբեր հանգամանքներով: Պետություններ կան, որտեղ ընտրությունները նոր են անցկացվել, պետություններ կան, որոնց խորհրդարանների օրակարգում հարցն արդեն ընդգրկված է և մոտ ժամանակներս կհաստատվի: Այնպես որ, եթե կա գործընթացի որոշակի դանդաղում, ապա միայն Հայաստանի Հանրապետության մեղքը չէ: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես իշխանափոխությունը, ինչ–որ առումով, իհարկե, ազդեցություն ունեցել են գործընթացի դանդաղեցման վրա: Բայց դա բացարձակ չի նշանակում, որ գործընթացը կանգնել է կամ շատ լայն ժամանակահատվածի առումով հետ է ընկել»,–ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել նաև հանգամանքը, որ համաձայնագրի հիմնական բանակցողներից մեկն այն ժամանակ դեռևս ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն էր:

«Նա տիրապետում է ամբողջական գործընթացին, բանակցային խմբի ղեկավարն է եղել դեռևս 2013–2014 թվականներին: Կարծում եմ, որ այս փորձը նա կօգտագործի, որ համաձայնագրի հետ կապված բոլոր պարտավորություններն ամենասեղմ ժամկետներում իրականացվեն թե՛ Հայաստանի, թե՛ ԵՄ կողմից»,–նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է 2019–ին այս առումով առաջընթաց արձանագրելու հնարավորություններին, քաղաքագետը նշեց.

«Փաստ է, որ արտերկրում հավատարմագրված մեր դեսպաններն այս ուղղությամբ ակտիվ աշխատում են դեսպանատների, իշխանությունների հետ, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ առաջ գնա: Բայց, ինչպես արդեն նշեցի, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով: Օրինակ՝ ԵՄ այս կամ այն երկրում ազգային խորհրդարանների ընտրություններով, ինչ– ինչ ներքաղաքական գործընթացներով: Այնպես չէ, որ դանդաղում է, քանի որ ինչ–որ միտում կա: Պարզապես գործընթաց է, որը կարող է ձգձգվել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես այստեղ դեռևս վտանգներ չեմ տեսնում: Նույնիսկ եթե որոշակի ժամանակացույցի առումով հետընթաց կա, ապա դա համարում եմ նորմալ աշխատանքային գործընթաց: Գոնե այս փուլում մտահոգություններ, ըստ էության, չունեմ: Եթե որոշ ժամանակ անց լինեն ակնհայտ ինչ–ինչ հանգամանքներ, որոնք մեզ հիմք կտան ենթադրելու, որ գործընթացն իրականում կամ դանդաղել է, կամ ոչ էֆեկտիվ է ընթանում, ապա, իհարկե, այդ ժամանակ կկարողանանք արդեն խոսել պատճառների և հետևանքների մասին»:

Դիտարկմանը, թե այս առումով շարունակվում է մատնանշվել ՌԴ գործոնը, և հարցին, թե այս փուլում համաձայնագրի թեման որևէ կերպ հակադրվում կամ, միգուցե, համադրվո՞ւմ է ՌԴ հետ ունեցած հարաբերությունների հետ, քաղաքագետն արձագանքեց.

«Ես չեմ կարող այնպիսի ենթադրություն անել, ըստ որի՝ այստեղ որևէ հակադրում կա ռուսական կողմի հետ, որովհետև երբ Հայաստանը ԵՄ–ի հետ ստորագրում էր այս համաձայնագիրը, մեծ հաշվով, ռուսական կողմում հանգստություն կար: Կարծում եմ՝ ռուսական կողմը տեղյակ էր, թե ինչ ենք բանակցում, ինչ ենք ստորագրում, և  որևէ վտանգ չէր տեսել իր ռազմավարական շահերի կամ Հայաստանի հետ ռազմավարական գործակցության համար: Այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ կարող է խոսք լինել ինչ–որ հակադրության կամ ՌԴ շահերի հակընդդեմ ինչ–ինչ երևույթների մասին: Հակընդդեմ ինչ–ինչ երևույթների մասին: Համաձայնագիրը վաղուց ստորագրվել և ուժի մեջ է մտել, իսկ ռուսական կողմից որևէ վերապահում կամ, ինչպես ասում էր նախկին նախագահը, կշտամբանք չի եղել: Կարծում եմ՝ այս պահի դրությամբ էլ իրավիճակը նույնն է՝ ռուսական կողմը որևէ տեսակի վերապահում այդ հարցի վերաբերյալ չունի և չի ներկայացնում»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց՝ երբ Հայաստանը ստորագրում էր այս համաձայնագիրը, չէր հետապնդում ինչ–որ մի պետության կամ ինչ–որ պետությունների խմբին հաճոյանալու նպատակ: Ըստ նրա, սրանով հասկանալի էր նաև դեռ նախորդ տարի ԵՄ դեսպանի հնչեցրած այն գնահատականը, թե Հայաստան–ԵՄ համաձայնագիրը կարող է արդիականացման և բարեփոխումների շարժիչ ուժ դառնալ Հայաստանի համար:

«Նպատակն էր Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների ավելացումը, ՀՀ ինստիտուտների կայացումը ու հզորացումը: Եվ սա ոչ թե ինքնանպատակ էր, այլ իրական, կոնկրետ քայլ, որ Հայաստանում իրապես տեղի ունենան լրջագույն բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ատոմային էներգիայից, մինչև իրավական, դատական և այլ համակարգեր: Հայաստանի շահերից բխող քայլ էր, որն արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ ձեռքբերում է եղել»,–եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s Support