Վարչապետն իր երեկվա լայվում թյուրքական բառ է օգտագործել. Վարդան Ոսկանյան
BLOG«Դե, քանի որ վարչապետն իր երեկվա լայվում օգտագործեց «գյոռմամիշ» բառը, ու այսսօր առավոտ մի տեղ տեսա, որ այդ բառը կապում են «գյոռի» հետ, ասեմ, որ մեկը մյուսի հետ ստուգաբանորեն ընհանրապես կապ չունեցող ձևեր են։
Այն առաջինը թյուրքական görmäk «տեսնել» բայից ա, բառացիորեն՝ «չտեսած», իսկ երկրորդը մաքուր պարսկերեն ձև՝ դասական պարսկերենում گور [gōr] (ժամանակակաից արտասանությամբ՝ gur) «գերեզման», որը կրկին անցել է թյուրքական լեզուներին ու արդեն դրանցում փոփոխված gör տարբերակից մտել բարբառային հայերեն։
Հա՛, ի դեպ, հայինը «գերեզման» է կամ «հանգիստ», թուրքինը՝ «գյոռ», ինչը մեր «լեզվական դուալիզմի» լավագույն դրսևորումներից է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



