Արարատի մարզի Մրգավետ գյուղում հայտնաբերվել է քաղաքացու դի
SOCIETYՀունվարի 15-ին` ժամը 22:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Գ. Հ.-ն (տառապում է ծերունական փսիխոզ հիվանդությամբ) ժամը 19:00-ի սահամաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողական աշխատանքներին օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ Մրգավետ գյուղի մանկապարտեզի մոտակայքից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները տարբեր ուղություններով:
Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարներն Աճառյան փողոցի 17 հասցեում գտնվող տնամերձ հողմասում (պատկանում է կորած քաղաքացուն) հայտնաբերել են Գ. Հ.-ի (1936 թ.) դին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



