«Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը մոտ է լեհական ակումբ տեղափոխվելուն
SPORT«Գանձասար-Կապանի» եւ Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդան մոտ է Վրոցլավի «Շլենսկ» տեղափոխվելուն, հաղորդում է przegladsportowy.pl-ն:
Լեհական ակումբը հետեւել է 24-ամյա ֆուտբոլիստի խաղին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում լեհական «Լեխի» հետ դիմակայությունից հետո (0:2, 2:1):
«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտնել էր, որ տեղյակ չէ, թե որտեղ է կարիերան շարունակելու Մուսոնդան, որի հետ կապվում է նաեւ հյուսիսամերիկյան ՄԼՍ տեղափոխվելու տարբերակը:
2015 թվականից «Գանձասար-Կապանում» հանդես եկող Մուսոնդան Հայաստանի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Զամբիայի հավաքականում Մուսոնդան անցկացրել է 23 հանդիպում, խփել 2 գոլ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



