Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման գործընթացի շուրջ քննարկումների վերաբերյալ

SOCIETY

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում:

Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել`

1. Անթույլատրելի է, երբ քննարկումը զուգորդվում է հարցի, այդ թվում՝ հանցանքի համար պատիժ կրող անձի, նրա կնոջ, հարցի վերաբերյալ կարծիք հայտնող այլ անձանց նկատմամբ վիրավորանքով և նրանց մասնավոր ու ընտանեկան կյանքին շարունակական միջամտությամբ: Դիտարկումն արձանագրել է նաև տուժողի իրավահաջորդների նկատմամբ վիրավորանքի, նրանց մասնավոր և ընտանեկան կյանքին միջամտության ու կրկնակի զոհացման (վիկտիմիզացիայի) դեպքեր։

Իհարկե, որևէ հարցի հանրային ազատ քննարկումը ժողովրդավարական կարևոր ձեռքբերում է: Դրանով հանդերձ՝ ցանկացած այդպիսի քննարկում պետք է ընթանա այլոց իրավունքների և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու արժանապատվությունն անխախտելի է և կազմում է յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների անփոխարինելի հիմքը:

2. Պետք է նկատի ունենալ, որ կոնկրետ իրավիճակում ներման խնդրագրի քննարկման հարցով տեղի է ունենում իրավական ընթացակարգ: Սա ենթադրում է այդ ընթացակարգի կանոնների պահպանում, ինչպես նաև այդ գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ: Ակնհայտ է, որ պետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էության, ներման գործընթացի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ։

3. Մարդու իրավունքների պաշտպանը, հատկապես վերջին տարիների հաղորդումներում ու զեկույցներում, հետևողականորեն արձանագրել է, որ տարիներ շարունակ Հայաստանի քրեակատարողական համակարգն ունեցել է պատժողական բնույթ: Չնայած պետության պոզիտիվ պարտավորությանը՝ գրեթե բացակայել են դատապարտյալի վերասոցիալականացման ուղղությամբ նրա հետ տարվող աշխատանքները, չեն իրականացվել վերականգնողական ծրագրեր։ Հանրության հետ չեն տարվել իրազեկման անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենի արդյունքն էլ քրեակատարողական քաղաքականության և մասնավորապես՝ պատժից ազատելու հետ կապված հանրային բուռն, իսկ կոնկրետ իրավիճակի առնչությամբ՝ ատելության խոսքի հասնող արձագանքն է:

4. Երկրում քրեական քաղաքականության իրականացման և պատժից ազատելու ինստիտուտների կիրառման գործընթացում չպետք է անտեսվի նաև հանցանքից տուժած անձի լսված լինելու և կարծիք արտահայտելու իրավունքը: Պետությանն է վերապահված նրանց աջակցության ու մյուս իրավունքների ապահովման խնդիրը: Ուստի, իրավական բարեփոխումների քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս պետք է նկատի ունենալ նաև այդ հարցերը:

5. Այս հարցում չափազանց կարևոր է նաև լրատվամիջոցների ու լրագրողների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns