ԱԺ փոխնախագահները ընտրվեցին. ով քանի ձայն ստացավ
SOCIETYՔիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց փոխնախագահների ընտրության արդյունքները։ Այսպես, ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն կողմից առաջադրված թեկնածու Վահե Էնֆիաջյանը: ԱԺ նախագահի տեղակալներ են ընտրվել նաև Ալեն Սիմոնայնը և Լենա Նազարյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 108 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 3քվե: «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադված Ալեն Սիմոնյանն ընտրվել է 109 կողմ, 20 դեմ ձայնով: Քվեարկությանը մասնակցել է 130-ը: Անավավեր է ճանաչվել մեկ քվե: Իսկ Լենա Նազարյանի թեկնածութանը կողմ է քվեարկել 124 պատգամավոր և դեմ`3 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 3-ը: Նշենք, որ այսօր ևս ԱԺ նիստերը վերսկսվեցին «ԱԺ Կանոնակարգ» օրենքի խախտումով` շուրջ 45 րոպե ուշացումով:



