Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մկրտիչ Մինասյան. «Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի»

INTERVIEW

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված` Երևանի կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը մի կողմից ողջունվեց, մյուս կողմից արժանացավ մասնավորապես սրճարանների աշխատակիցների բողոքին: Քաղաքապետարանն առաջինը ձեռնարկել է վերականգնել Օպերայի հարևանությամբ գտնվող և Ազատության հրապարակին անմիջապես հարող հատվածի կանաչ տարածքները: Այդ հատվածն այսօր շրջապատված է սրճարաններով: Այդ հատվածներում գործունեություն ծավալող տնտեսվարողները ծանուցվել են: Քաղաքային իշխանությունն առաջարկում է նրանց գործունեությունը շարունակել քաղաքի այլ հատվածներում: Օպերայի տարածքից բացի, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ազատել նաև հանգստի համար նախատեսված՝ քաղաքի կանաչապատ մյուս գոտիները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Ճարտարապետի խոսքով, այդուհանդերձ, քաղաքային նոր իշխանության համար շատ դժվար է լինելու միանգամից արդյունքի հասնել:

«Պետք է կամաց–կամաց ազատվել այդ շինություններից: Բացի այդ, «Օղակաձև» այգին էլ է շատ ծանրաբեռնված, ինչպես նաև «Պապլավոկի» այգին և այլ տարածքներ: Մեր այգիները պետք է ստանան այն տեսքը, որ կարողանան կոչվածին ծառայել: Մեծ հաշվով՝ տեղ պետք է լինի, որ մարդիկ հանգստանան: Եթե քաղաքային իշխանությունը կարողացավ դրան հասնել, շատ լավ կլինի»,–մեզ հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով, այնուամենայնիվ, կա մի ժառանգություն, որի համաձայն ծավալվել են ինչ–որ գործողություններ, շինություններ են կառուցվել:

«Դժվարությունը հենց այստեղ է: Երևի թե պետք է կամաց–կամաց հասկացնել, որ նման բան չի կարող լինել: Պետք է օրինակներ բերելով, կրթելով հասկացնել: Եղածը միանգամից դարձրեցինք սրճարանային տարածքներ, ու թեև հիմա շատ դժվար է լավ իմաստով հետ գնալը՝ վերադարձնել նախկին տեսքը, բայց ահնարին չէ: Ի սկզբանե յուրաքանչյուր գործարարի, ներդրողի համար պետք է հասկանալի լիներ, նրանց պետք է հասկացնեին, որ առաջնահերթը երկրի, քաղաքի և հետո նոր ներդրողների շահերն են: Այսինքն՝ այնպիսի բան չանեն, որ իրենց շահերը գերակայեն երկրի կամ քաղաքի շահերից»,–շեշտեց նա՝ ընդգծելով, որ այն դեֆորմացիան, որին ականատես եղանք, այդ ամենը չհասկացնելու արդյունքում էր:

«Տնտեսվարողներն, իհարկե, պետք  է իրենց գործունեությունն իրականացնեն, բայց ոչ ի վնաս քաղաքի շահերի: Պետք է այդ ամենը հստակ լինի: Պետք է հասկացնել, որ ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես բոլոր նորմալ երկրներում է: Վերջին հաշվով՝ մենք պետք է սովորենք ապրել բառի ամբողջական իմաստով: Ապրենք նորմալ, միմյանց չխանգարենք: Իհարկե, շահույթ պետք է ստանալ, իհարկե, այդ շահույթով երկիրը ևս պետք է առաջընթաց ապրի, բայց նաև պետք է գիտակցել, որ եթե ինչ–ինչ գործողություններ խանգարում են, պետք է ուղղակի չգնալ դրանց իրականացման ճանապարհով: Օրենքով ապրելը մի քիչ դժվար է, բայց օրենքն է բերում թե՛ երկրի ճանաչումը, թե՛ կայունացումը: Եթե մենք այդ ամենին նայենք օրենքով ու այդ ամենն իրականացնենք օրենքով, ամեն ինչ լավ կլինի: Պարզ է, որ սրճարանատերերը ուզում են շատ օգուտ ստանալ, բայց իրենք նաև պետք է իմանան, որ որոշակի սահմաններում պետք է գործեն»,–նշեց նա:

Ճարտարապետների միության նախագահն ընդգծեց՝ այսքան տարի սրճարանների գոյությանը չէին կարողանում հանգիստ նայել, որովհետև դրանք վերածվում էին կառույցների: 

«Այգիներում բետոնապատ կառույցներ չեն թույլատրվում: Ոչ մի երկրում չկա նման բան: Ուրիշ բան է, որ իրենց սահմանների մեջ թեթև կառույցներ են լինում: Իսկ այստեղ, օրինակ, տրամադրվում էր 30 քառակուսի մետր, բայց պայմանով, որ 100 քառակուսի մետր կանաչ տարածություն պահեն: Իսկ արդյունքում բոլորովին հակառակն էր ստացվում: Մեծ հաշվով՝ օրենքով պետք է շարժվենք: Իսկ Օպերայի տարածքում բոլորովին այլ միջավայր պետք է լինի: Պետք է աշխատենք պահպանել այդ միջավայրը»,– եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia