Ղրղզստանում ավիրել են քրիստոնեական գերեզմանատունը. ջարդվել են խաչեր և հուշարձաններ
SOCIETYՂրղզստանի Իսսիկ-Կուլ շրջանի Անանևո գյուղում անհայտ անձինք քանդել են քրիստոնեական գերեզմանատունը: Այդ մասին հաղորդում է «Российская газета»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` վանդալիզմի հետևանքով վնասվել է մոտ 90 գերեզման, ջարդվել են խաչեր և հուշարձաններ: Ավերը հայտնաբերելուց հետո տեղի բնակիչները դիմել են իրավապահ մարմիններին:
Ղրղզստանի վարչապետ Մոհամմեդկալի Աբիլգազիևը հանձնարարել է տեղի իշխանություններին վերականգնել քանդված գերեզմանները, ինչպես նաև գտնել և պատժել վանդալիզմի մեջ մեղավորներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



