Ողբերգական վթար. Երևան-Ալավերդի ГАЗель-ը գլորվել է ձորը, 33–ամյա վարորդը տեղում մահացել է | Լուսանկարներ
SOCIETYԺամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գիգոլյանի գլխավորությամբ:
Մինչ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ահազանգ է ստացվել Վանաձոր բժշկական կենտրոնից, որ Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում բժիշկների ներկայությամբ մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



