Ֆրանսիայում երկու մարդ է մահացել ձնահոս առաջացնող սարքի պայթյունից
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Մորիյոն լեռնադահուկային հանգստավայրի երկու աշխատակից է զոհվել այն ժամանակ, երբ կիրառվել է տեղումներից հետո կանխարգելիչ ձնահոս առաջացնող պայթուցիկ սարքը, հաղորդում է Dauphine Libere թերթը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, աշխատակիցները պետք է ձյան առատ տեղումներից հետո նախապատրաստեին դահուկային բազան՝ պայթուցիկ սարքի միջոցով կանխարգելիչ նպատակներով առաջացնելով ձնահոս։
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և հրշեջներ, սկսվել է միջադեպի քննություն։
Զոհվածների անունները չեն նշվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



