Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը մենակ է. կադրային սովը կարող է պայթեցնել համակարգը

ANALYSIS

Past.am

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Փաշինյանը ուշ երեկոյան այցելել է Երևանի քաղաքապետարան և խորհրդակցություն անցկացրել: Մամուլում այս առիթով հայտնվեցին վարկածներ, որ այցը պայմանավորված էր քաղաքապետարանի աշխատանքի հանդեպ որոշակի հասարակական դժգոհությամբ, մասնավորապես աղբահանության խնդիրներով, որոնք աչք էին ծակում տոնական օրերին: Թե ո՞րն է եղել այցի իրական նպատակը, դժվար է ասել, քանի որ չկա պաշտոնական ինֆորմացիա: Բայց տարածված տեղեկությունները մոտ են իրականություն լինելու: Նախ՝ կա նմանատիպ այցերի նախադեպ ՝ Չարենցավանում դպրոցներից մեկում ծագած խնդրով Նիկոլ Փաշինյանի անձնական ներգրավվմամբ: Երկրորդն էլ՝ համակարգը, փաստորեն, իր էությամբ այնպիսին է, որ նույնիսկ ամենափոքր թվացող հարցերի լուծման համար անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի ուղիղ միջամտությունը:

Անձնակենտրոն այն համակարգը, որն ունենք հիմա, սակայն, ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ ու այդ պատճառները թաքնված են հեղափոխական պրոցեսների բովանդակության տակ: Ինքնին հեղափոխական ողջ գործընթացը առավելապես կարելի է բնութագրել որպես հասարակության կողմից անձամբ Նիկոլ Փաշինյանին տրված վստահության մանդատ: Եվ այն պայմաններում, երբ Փաշինյանը գալիս է իշխանության անպատրաստ թիմով, նրա անձի քաղաքական կշիռը բնականաբար էականորեն աճում է:

Մյուս կողմից էլ նախկինում էլ իշխանական վերնախավն աչքի չի ընկել ներքին հակակշիռների մեխանիզմներով ու թե հասարակության ընկալումները իշխանության մասին, թե այդ իշխանության ներքին հարաբերությունները վերջիվերջո հանգել են մեկ մարդու՝ համակարգի ղեկին նստած մարդու անձին: Մոտավորապես նույնը կրկնվում է հիմա: Սակայն ինչքան էլ օբյեկտիվ պատճառներն ու անցյալի իներցիան ունենան իրենց դերակատարությունը նման անձնակենտրոն համակարգի գոյության համար, հասկանալի է, որ մեկնարկային այս պայմաններով երկար ու արդյունավետ ճանապարհ գնալն անհնար է: Ֆիզիկապես ու տեխնիկապես Փաշինյանը չի կարող լուծել բոլոր խնդիրները ՝ գործադիրի կառավարումից, օրենսդիրի կուրացիայից սկսած, վերջացրած համայնքային խնդիրներով: Ինչքան էլ նրա քաղաքական կշիռն անհամեմատ ավելի բարձր լինի իր թիմակիցներից կշռից, նա չի կարող հասցնել ամենուր և անել ամեն ինչ:

Հետևաբար համակարգը այժմ կանգնած է բարդ երկընտրանքի առաջ: Կամ ստեղծել այնպիսի ներկուսակցական մեխանիզմներ, որոնք թույլ կտան որպեսզի ներսում ձևավորվեն միմյանց հակակշռող անհատներ ու խմբեր՝ հիմնված մոտեցումների ու ծրագրերի, ոչ թե նեղանձնական շահերի տարբերության վրա: Սա թույլ կտա որոշակիորեն թոթափել անձնակենտրոն համակարգի ռիսկերը, պատասխանատվության ֆորմալ բաժանմանը զուգահեռ ստեղծելով փաստացի բաժանում: Կամ էլ, եթե ամեն դեպքում քաղաքական կշիռը այլոց հետ կիսելու կամ մասամբ զիջելու խնդիրը չլուծվի, գոնե պետք է համակարգը հագեցնել այնպիսի պրոֆեսիոնալներով, որոնց մասնագիտական գիտելիքները թույլ կտան վերցնել այդ պատասխանատվությունը: Այլապես բացառապես մեկ անձի հանդեպ հանրային համակրանքի վրա կառուցված համակարգը չի կարողանա արդյունավետ գործել, հատկապես, եթե հաշվի առնենք մի կողմից ընթացիկ ու հիմնարար խնդիրերը, որոնք ծառացել են Հայաստանի առջև, մյուս կողմից էլ սպասելիքների այն աննախադեպ բարձր շեմը, որ սահմանել է հենց ինքը ՝ իշխանությունը:

Լևոն Մարգարյան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall