Պոլսո Հայոց պատրիարքարանի բակում Հայաստանից բերված նոր խաչքարեր են տեղադրվել (լուսանկար)
PHOTOՊոլսո Հայոց պատրիարքարանի բակում 2 նոր խաչքար է տեղադրվել, որոնք բերվել են Հայաստանից, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Նշվում է, որ խաչքարերը նախօրեին օծել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Օծման արարողությանը ներկա են գտնվել նաև այլ հոգևորականներ:
Հայաստանում պատրաստված խաչքարերի հեղինակի անունը չի նշվում: Հայտնի է, սակայն, որ այն պատվիրել ու պատրիարքարանին է նվիրաբերել ծնունդով Թուրքիայից սասունցի հայ բարերարը: Դրանք տեղադրվել են պատրիարքարանի գլխավոր մուտքի երկու կողմում:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



