Yerevan, 13.May.2026,
00
:
00
BREAKING


«Ֆլեշը» և «CPS»-ը պահպանել են գերիշխող դիրքերը. ՏՄՊՊՀ-ն՝ գների նվազման ու բենզինի շուկայի իրավիճակի մասին

ECONOMICS

Past.am

Քաղաքացիները վերջին մի քանի օրերի ընթացքում արձանագրել են բենզինի գնի նվազեցում: Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովից փորձել ենք պարզել, թե արդյոք ուսումնասիրություններ արվե՞լ են գնի նվազման արդյունքը հասկանալու համար: Ինչի՞ արդյունքում է նվազում արձանագրվել և առհասարակ ի՞նչ իրավիճակ է բենզինի շուկայում: Նշված հարցերի մասին Past.am-ը խոսել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանի հետ:

Անդրադառնալով բենզինի գնին՝ Գայանե Սահակյանն ընդգծեց, որ թեև աշխատանքային շաբաթը սկսել են հունվարի 8-ից, բայց ոչ տոնական օրերին հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացրել:

«Մոնիթորինգի խումբը բենզալցակայաններում ֆիքսել է գնանկում: Իրավիճակը այսպիսին է. գինը փոխվել է նախորդ տարվա դեկտեմբերի 7-ից սկսած: Մինչ այդ, տարեսկզբից՝ 2018թ. հունվարից, բենզինի մեկ լիտրի արժեքը եղել է 450 դրամ: Խոսքը ռեգուլյար տեսակի մասին է, որն ամենաշատ սպառվողն է: Եվ 2019թ. տարեսկզբից շարունակական, այսինքն՝ 10, 10 դրամով է գնանկում տեղի ունեցել: Իսկ արդեն  հունվարի 8-ին՝ մեր առաջին աշխատանքային օրը, ֆիքսել ենք, որ շարունակական նվազման արդյունքում գինը դարձել է 400 դրամ: Հունվարի 8-ին հանձնաժողովը գրավոր տեղեկատվության պահանջ է ներկայացրել տնտեսվարողներին, որ գերիշխող ընկերությունները, որոնց գործունեությունը վերահսկվում է հանձնաժողովի կողմից, ներկայացնեն տեղեկատվություն: Մասնավորապես, տեղեկատվությունն իր մեջ պետք է ներառի ձեռքբերման գների վերաբերյալ ինֆորմացիան, թե որ երկրից են ձեռք բերել, ի՞նչ արժեքով: Գնագոյացման և բոլոր փաստաթղթերի ուսումնասիրություններն ավարտելուց հետո միայն հանձնաժողովը կկարողանա գնահատական հնչեցնել բենզինի գնանկման վերաբերյալ: Այսինքն՝ այս պահին, քանի դեռ չունենք համապատասխան պաշտոնական փաստաթղթերը, չենք կարող նաև գնահատական տալ, թե ինչ է փոխվել. միգուցեև ձեռքբերման գին է փոխվել, միգուցե այլ փոփոխություններ են տեղի ունեցել, միգուցե ոչինչ չի փոխվել»,-ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով, որ պաշտոնական փաստաթղթերը ստանալուց հետո միայն կարող են պարզաբանում տալ:

Ինչ վերաբերում է շուկայում առկա իրավիճակին ու հարցին, թե վերջին՝ ավելի քան 8 ամիսներին բենզինի շուկայում նոր ընկերություններ հայտնվե՞լ են, Գայանե Սահակյանը պատասխանեց.

«Վերջին 8 ամիսների կտրվածքով չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ և՛ 2017-ին, և 2018-ին բենզինի շուկայում նոր տնտեսվարող է ավելացել: Բենզինի շուկայում և՛ 2017-ին, և՛ 2018թ նոր ներկրող ունենք, իսկ մինչ այդ եղել են երկու հիմնական խոշոր ընկերություններ. «Ֆլեշ» և «CPS» ընկերությունների մասին է խոսքը, որոնք դեռևս պահպանել են իրենց գերիշխող դիրքերը: Երկու ընկերությունները միասին, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ զբաղեցնում են շուկայի մեծ մասնաբաժինը՝ մոտ 85-90 տոկոսը: Այս պահին շուկայում բենզին ներկրող հինգ ընկերություն ունենք: Մնացած 10 տոկոս մասնաբաժինը բաժանված է մյուս երեք ընկերությունների միջև: Հիմա թե տարեվերջին իրավիճակը ինչպիսին կլինի, ինչպես կփոխվի, կարող ենք գնահատել ավելի ուշ: Հնարավոր են կառուցվածքային այլ փոփոխություններ, մեկի մասնաբաժինը նվազի, մյուսինը՝ ավելանա, ինչպես տեղի է ունենում գրեթե բոլոր շուկաներում, ինչը նորմալ, տնտեսական գործունեությամբ պայմանավորված հետևանք է»:

Աննա Բադալյան

Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunities