Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունվարի 9-ի դատական նիստին
SOCIETYԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը նիստին չի մասնակցելու:
«Նա նպատակահարմար չի գտել մասնացել նիստին»,- ասաց Ալումյանը:
Դեկտեմբերի 28ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



