Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Հնդկական «սերիալ»՝ Երևանում. անգործության հետևանքը

ANALYSIS

Արդեն քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Հայաստանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիների: Առիթն այն է, որ Հայաստանում, հատկապես մայրաքաղաք Երևանում օր օրի ավելանում են հնդիկ երիտասարդները: Նրանցից ոմանք Հայաստան են գալիս աշխատելու, ոմանք էլ Հայաստանից Եվրոպական Միության երկրներ գնալու մտադրությամբ: Վերջին ամիսներին Հայաստանում ու հատկապես Երևանում բնակվող հնդիկների քանակն իսկապես աչք է ծակում: Անզեն աչքով էլ նկատելի է, որ նրանց քանակը գնալով ավելանում է:

Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ իշխանությունները օր առաջ պետք է հստակ միգրացիոն քաղաքականություն ձևակերպեն, այլապես խնդիրը կարող է մտնել ինքնակարգավորման հուն և ունենալ վատ հետևանքներ: Սա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանում կան հակահնդկական տրամադրություններ: Բնավ՝ ոչ: Բայց կա պոտենցիալ, որ որոշ շրջանակներ, գուցեև ոչ դիտավորությամբ, գուցե նպատակադրված փորձեն խնդիրը տեղափոխել միջէթնիկ հարթություն: Այն հանգամանքը, որ առնվազն սոցցանցային մակարդակով որոշ շրջանակների արդեն հաջողվել է խնդրին այդպիսի երանգ տալ, արդեն փաստ է:

Հետևաբար, որպեսզի մի կողմից կարողանանք խուսափել խնդրին նման երանգներ հաղորդելուց ու դրա վտանգավոր հեռանկարներից, մյուս կողմից էլ որպեսզի հասկանանք տեղի ունեցողի իրական ռիսկերը ու հնարավորությունները, պետք է գոնե միջնաժամկետ մակարդակով ձևավորել հստակ դիրքորոշում: Պե՞տք է արդյոք Հայաստանին այդ քանակությամբ հնդիկ, օրինակ, էժան աշխատուժի դերում: Եթե պետք է, ապա ո՞ր ոլորտներում: Ինչպե՞ս է Հայաստանը սոցիալիզացնելու այդ մարդկանց, թողնելո՞ւ է, որ այդ մարդիկ դառնան էժան աշխատուժ ու գետոյանան, թե՞ ամեն դեպքում ստեղծելու է նրանց հետ հարաբերվելու, նրանց ինտեգրելու այլ, որակապես նոր խողովակներ: Միգուցե վերլուծությունը ցույց տա, որ նման էժան աշխատուժը, որ գուցե ձեռնտու է կապիտալին, այդքան էլ ձեռնտու չէ պետության սոցիալական պարտավարությունների տեսանկյունից ու վտանգ ունի առանց այդ էլ չկարգավորվող ու ցածր վարձատրվող տեղական աշխատաշուկան հասցնել դեֆոլտի: Նմանատիպ հարցերը շատ են, այնքան շատ, որ մեկ գրառմամբ,  ֆեյսբուքյան քննարկմամբ, առավել ևս միջէթնիկ ատելության երանգներ ունեցող ստորագրահավաքով այդ հարցերին պատասխաններ գտնելը բավական բարդ է: Պետության և դրա գործառույթներն իրացնող իշխանության ֆունկցիան հենց այս հարցերին պատասխանելն է, ընդ որում՝ պատասխանելը թե միջնաժամկետ, ընթացիկ ծագող խնդիրների մակարդակով, թե առավել ամբողջական ու ընդհանրական քաղաքականություն ձևավորելու մակարդակով:

Իշխանության պասիվությունն այս հարցում հղի է լուրջ վտանգներով: Ֆեյսբուքյան ստորագրահավաքներն այդ վտանգներից գուցեև ամենաքիչ ռիսկայինն են: Առավել ռիսկային է բարձիթողի վիճակի մատնել Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը ու օրերից մի օր կանգնել ավելի բարդ մարտահրավերների առջև:

Լևոն Մարգարյան

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall