Արտակարգ դեպք Արարատի մարզում. ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացիները գյուղատնտեսական թունաքիմիկատներ են խմել
SOCIETYԵրեկ՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գյուղատնտեսական թունաքիմիկատով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, տուշածներն Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչներ են՝ 88-ամյա Ռաֆիկ Մաթևոսյանը և 79-ամյա Օֆիկ Մաթևոսյանը:
Նախնական տեղեկություններքվ՝ Ռ. և Օ. Մաթևոսյանները նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, իրենց տանը ինքնասպանություն գուրծելու նպատակով խմել են «Ագրոֆոս Սուպեր» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատ: Բժիշկների խոսքով՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Աղբյուրի տեղեկություններով՝ տուշածներն ամսուսիններ են:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



