Համացանցում է հայտնվել Պորոշենկոյի թիկնապահի սպանության տեսանյութը
SOCIETYՀամացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիկնազորի անդամներից մեկի սպանության կադրերը:
Ուկրաինայի պետական անվտանգության վարչության 26-ամյա աշխատակիցը ծեծկռտուքի մեջ է մտել ուկրաինացի բռնցքամարտիկ Պյոտր Օչերետյանիի հետ, ով, ի դեպ, թիկնապահ Վասիլի Խմելյուկի մահից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի թիկնապահն ուժգին հարված ստանում ծնոտին, ինչից հետո Խմելնյուկն ընկնում է ու այլևս չի կարողանում ոտքի բարձրանալ: Մահացածն ուներ կին ու երկու երեխա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Խմելյուկը քիչ է մնացել վրաերթի ենթարկեր Օչերետյանիի շներին, որոնց բռնցքամարտիկը դուրս էր հանել զբոսանքի: Դրանից հետո առաջացած վեճի հետևանքով էլ նախագահի թիկնազորի աշխատակիցը ստացել է մահացու հարված ծնոտին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:



