Արտակարգ դեպք Երևանում. մի քանի տներ կրակի են մատնվել, բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ. shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է և վնասել 58/1, 56, 54 տները: Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են բնակիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ ներսում գտնվող կենցաղային իրերը և ամբողջ գույքը մեծավմասամբ վերածվել է մոխրակույտի:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել են. «Էս խնդիրը տարիներ շարունակ եղել է: Կրակի պատճառը էլեկտրացանցի վայ-չինովնիկների փնթի աշխատանքն է: Մեռանք ասելով, որ այդ էլեկտրալարերը պետք է ճիշտ ձևի մոնտաժեն, ամեն տան վրայով էնքան լար է անցնում, որ ասես սարդոստայն լինի»:
Նյութի այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:



