Yerevan, 03.November.2025,
00
:
00
BREAKING


2018-ն ինձ տվեց պայքարի ընկերներ, որոնք ինձ խրամատում մենակ չթողեցին. Է. Շարմազանով (լուսանկարներ)

INTERVIEW

2018 թվականն իր տեղը զիջեց 2019 թվականին:  ArmDay.am-ը զրուցել է քաղաքական գործիչների հետ,պարզելու, թե որտեղ են նրանք դիմավորել տարվա գլխավոր տոնը ևարդյո՞ք քաղաքական գործիչները շարքային քաղաքացիների նման Ամանորը դիմավորել են ընտանիքի անդամների հետ`տանը:   Աժ փոխնախագահ Է. Շարմազանովի  հետ  բլից հարցումը ներկայացնում ենք ստորև.

Սիրու՞մ եք Ամանորը և ինչու՞:

-Այո, սիրում եմ Ամանորը, քանի որ այն ընտանեկան տոն է: Մանկության ջերմ հիշողությունները հենց Ամանորի հետ են կապված:

-Որտե՞ղ անցկացրիք  Ամանորը:

-Ինչպես միշտ, մեծ ընտանիքիս հետ: Մայրիկս, եղբորս ընտանիքը և իմ փոքր ընտանիքը միասին Լոռիում միասին նշեցինք Նոր տարին: Այդ ավանդույթը  հորից է մնացել:

-Ի՞նչ եք անում 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

-10-ից նստում ենք սեղան և ճանապարհում հին տարուն, շնորհակալություն հայտնում  Տիրոջը մեզ  պարգևած օրերի համար:

-Ո՞րն է նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Գլխավոր խորհրդանիշը նոր սկիզբը, նոր հույսերն ու  հնարավորություններն են:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Մամայիս պատրաստած տոլման, որն առաջինն  եմ համտեսում:

-Ամենասիրելի պահը Ամանորի հետ կապված:

-Երբ ուղիղ 12-ին բաժակները խփում ենք, և երեխաները փոքրիկ ներկայացումով շնորհավորում են մեզ:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

Սեղանին դնում ենք այն, ինչ ընդունված է. Մերոնք  անիմաստ շքեղություն չեն սիրում:

-Տոների ընթացքում հետեւո՞ւմ եք Ձեր քաշին:

-Դժվար է հետևել քաշին այդ օրերին, բայց ես միշտ  լավ մարզավիճակում եմ. երևի ջահել օրերից է մնացել:

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

-Ամանորին գրեթե տանից դուրս չեմ գալիս: Ավելի շատ, սիրում եմ հյուր ընդունել,բայց եթե գնում եմ, պահում եմ ավանդույթներն ու կանանց ծաղիկներ ու նաև քաղցր ու խմիչք եմ վերցնում: Իսկ եթե լուրջ,՝ նախ դրական ցանկություններ եմ տանում այն օջախ, ուր գնում եմ:

-Ամենաուրախ ու ամենատխուր Ամանորը, որը ունեցել եք։

Ամենաուրախ Նոր տարին նշեցինք, երբ ծնվեց աղջիկս՝ Նարեն, ու տունս լցվեց  նրա իմաստուն ներկայությամբ: Ամենատխուր Ամանորը 1993 թվականին էր, երբ առաջին անգամ առանց պապայի էինք դիմավորում Նոր տարին:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ամենաքիչը։

-Ամանորյա բոլոր ավանդույթները սիրում եմ:Դրանք ինձ մոտ միայն մանկական լավ հիշողություններ են առաջացնում:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Իհարկե  գոյություն ունի:

-Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:

-Անցյալ տարի տղայիս հետ մեր շենքի բակում ենք ձնեմարդ պատրաստել:

-2019-ի Ձեր երազանքը:

-Իմ երազանքներն օրիգինալ չեն. նորմալ, մարդկային: Ինչպես կասեր Պատկանյանը՝ Երնեք թե այս  Նոր տարին, վերջ տար հայի ցավերին, չարը կորչի, ու բարին բուն դնի մեր սրտերին:

-Ամանորի մասին Ձեր ամենասիրելի ֆիլմը:

«Բաղնիքդ անուշ», «Ճակատագրի հեգնանքը»

-Ո՞ր գույնը կասոսցացնեք Ամանորի հետ:

-Սպիտակ -ձյուն, մաքրություն, նոր սկիզբ:

-Ե՞րբ եք վերջին անգամ սրտանց ուրախացել:

-Երեխաներիս հետ տոնածառը զարդարելիս:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Ամանորն ինքին զավեշտալի իրադարձություններով լի է,բայց մի բան հստակ է. ես երբեք այնքան չեմ խմել, որ հայտնվեմ «Բաղնիքդ անուշ»-ի հերոսի դերում:

-Ի՞նչ էիք ցանկացել  2018-ից եւ ի՞նչ տվեց այն Ձեզ։

-2018 -ը բարդ, անհասկանալի տարի էր: Կարևորը ՝ հարազատներս, ընկերներս առողջ են: Տվեց պայքարի ընկերներ, որոքն ինձ խրամատում մենակ չթողեցին: Մենք այլևս ճակատագրով կապված ենք:

-Ի՞նչ թողեց Ձեզ անցնող տարին:

-Անցնող տարին ինձ թողեց հակասական զգացողություններ. և հպարտություն և հիասթափություն:

-2018 թվականին Ձեր թերացումը:

-Թերացումներն անպակաս են մարդկանցից: Սկսեցի  ծխել, սակայն երկու շաբաթ է, արդեն թողել եմ ծխելը:

-Կա՞ ինչ-որ  բան, որի համար ափսոսում եք:

-Անիմաստ է ափսոսել: Ես հետ նայող չեմ, հակավոր է առաջ նայել և շարժվել առաջ:

-Թեմա, որի շուրջ ժամերով կխոսեք տարվա բոլոր օրերին:

-Ֆուտբոլ, գրքեր, երաժշտություն:

-Քաղաքականությունը...

-Չէ, ինչ քաղաքականություն..

-Կինը քաղաքականության մեջ....

-Առանց կանանց այդ ամենը տխուր է:

-Ո՞վ է հայ քաղաքական դաշտի Ձմեռ պապը:

-Ձյունանուշին հարցրեք:

-Տարվա իրադարձությունն ըստ Ձեզ:

-Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  խոշոր հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ. (հումոր)

- Տարվա մարդը:

-Բոլորը կասեն Նիկոլ, ես կասեմ՝ Սերժ Սարգսյան, մարդ, ով երկիրը չտարավ առճակատման և ցնցումների: հետո պատմությունը կգնահատի այդ քայլը:

-Տարվա բառը:

-Շատերը կասեն դուխով, ես կասեմ՝ խելքով:

- Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

-Իրական սեր ու համերաշխություն: Հավատ առ Աստված և սեփական ուժերին: Չկասկածե՛ք՝ Հայկը հաղթելու է Բելին:

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises