ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած դաղստանցու նկատմամբ համաներում կիրառվեց
INTERNATIONAL NEWSՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող 25-ամյա դաղստանցու նկատմամբ համաներում է կիրառվել:
Ըստ մեղադրանքի՝ երիտասարդը, գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2016թ. ձեռք բերելով իր լուսանկարով, սակայն Ռուսլան Կադիշեւի կենսորոշիչ տվյալներով Ուկրաինայի քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիր, 2018թ. փետրվարի 13-ին Մոմբասա-Դուբայ-Երեւան չվերթով ժամանել է Հայաստան եւ առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն բռնվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ ՍԶ աշխատակիցների կողմից:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համաներում է կիրառել մեղադրյալի նկատմամբ եւ քրեական գործի վարույթը կարճել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



