Վթար «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
SOCIETYԵրևանի «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ այսօր՝ հունվարի 2-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան վիրավորներ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պարզվել է՝ Դավիթ-Բեկի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մուտքի մոտ, բախվել են «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Մ. Մ.) և «Lada Samara» մակնիշի ավտոմեքենաները:
«Lada Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, իսկ «Renault Logan» մակնիշի վարորդը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Փրկարարները փակել են «Lada Samara» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



