Արմավիրի մարզում կիասակառույց շինության մեջ հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու կիսաայրված դի
SOCIETYԱյսօր հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի կիսակառույց շինություններից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարները 1 մարտական հաշվարկով։
Ոստիկաններն ու փրկարարները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչատուր Պողոսյանի կիսաայրված դին։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական վառարանից։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



