«Չելսին» հայտնել է ռեկորդային շահույթի մասին
SPORTԼոնդոնի «Չելսին» ներկայացրել է 2017/18թթ. մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունն ու ակումբի ռեկորդային եկամուտը, փոխանցում է ակումբի կայքը:
Անգլիական ակումբի եկամուտը 397 միլիոն եվրոյից հասել է 487 միլիոնի (աճելով 22,7 տոկոս): «Չելսին» առաջին անգամ է հատում 400 միլիոն ֆունտ ստերլինգի (440 միլիոն եվրո) սահմանագիծը:
Ֆուտբոլիստների՝ 124 միլիոն եվրոյի վաճառքի շնորհիվ «Չելսիի» մաքուր շահույթը կազմել է 68,1 միլիոն եվրո, ինչը եւս ռեկորդ է ակումբի պատմության մեջ:
Հեռարձակումների իրավունքից ստացած եկամուտը 45,8 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 224 միլիոնի: Դա հիմնականում պայմանավորված է Չեմպիոնների լիգա վերադարձով:
Ներկայացված տվյալները լիովին համապատասխանում են ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոններին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



