Լոնդոնում սպանության փորձի կասկածանքով երեկույթի 39 մասնակցի են կալանավորել
INTERNATIONAL NEWSԼոնդոնում երեկույթի 39 մասնակցի կալանավորել են մի տղամարդու նկատմամբ սպանության փորձի կասկածանքով, որին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է BBC-ն։
Տղամարդուն դանակի վնասվածքներով հայտնաբերել են Լոնդոնի արեւմուտքում՝ Համմերսմիթ շրջանի փողոցներից մեկում։ Դա տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը ժամը մոտավորապես 1-ին։
Լոնդոնի ոստիկանության հայտարարության համաձայն՝ այս մարդուն տղամարդկանց եւ կանանց խումբ է հետեւել, մինչեւ որ նրանց միջեւ ծածկռտուք է եղել խանութում։
Հետապնդողների խումբը պարզվել է մի երեկույթի այցելուներ են եղել։ Ոստիկանությունը փորձել է նրանց հարցաքննել, սակայն նրանք հրաժարվել են, որից հետո 39 հոգու կալանավորել են։
Նրանք բոլորը շարունակում են մնալ ոստիկանությունում, քննությունը շարունակվում է։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



