ԱԺ-ն ընդունեց զբոսաշրջային ծառայությունների ընտանեկան ձեռնարկությունները հարկերից ազատելու օրինագիծը
POLITICSԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող ընտանեկան ձեռնարկությունները հարկերից ազատելու մասին օրենքի նախագիծը: «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 13 պատգամավոÖ €:
2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի կողմից իրականացվող գործունեությունն առանց այլ վարձու աշխատանքի օգտագործման համարվեց ընտանեկան ձեռնարկատիրություն, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության բոլոր սուբյեկտներն ազատվեցին բոլոր տեսակի պետական հարկերից:
Ընդունված նախագծով առաջարկվում է սահմանել, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրապետության տարբեր մարզերում գործող զբոսաշրջային տները փոքր հյուրանոցային ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, հնարավորություն ունենան զբաղվել ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Այսինքն, կառավարությունն առաջարկում է նման գործունեությունը համարել ընտանեկան ձեռնարկատիրություն, քանի որ այս տիպի գործունեությունը ընտանեկան ձեռնարկատիրությանը բնորոշ է:



